«Բումերանգի էֆեկտը». ոչ մի «լավություն» անպատիժ չի մնալու

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս կալանավորվեցին դատավոր Արուսյակ Ալեքսանյանը և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Ըստ դատախազության, դատավորը մեղադրվում է ծանր հետևանքների առաջացմամբ՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու համար: Մի խոսքով, կոռուպցիայի ուղիղ ակնարկ: Իսկ փաստաբանը մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն օժանդակելու համար: Չնայած կարծիքներ կան, թե փաստաբանի դեպքում առավել ակնառու քաղաքական հետապնդման տարրեր են առկա, այնուամենայնիվ, դատավորի կալանավորումը շատ ավելի մեծ հանրային ուշադրության արժանացավ։

Թերևս դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ վերջինս հասարակական մի շարք գործիչների գործերով կալանավորման որոշումներ է կայացրել, ընդ որում, ինչպես հետագայում վկայել են նրանց փաստաբանները և փորձագիտական հանրույթը, ոչ արդարացի: Ավելին, այնպես էր ստացվում, որ դատավորի՝ կոնկրետ ընդդիմադիր գործիչներին վերաբերող որոշումները միշտ լինում էին իշխանությունների քիմքին հաճելի, ու, որպես կանոն, նրանց նկատմամբ կիրառվում էին կոնկրետ ամենախիստ միջոցները։ Այսինքն, ինչպես իրավաբանական հանրության մեջ էին ասում, Ալեքսանյանը դարձել էր Փաշինյանի «սրտի դատավորներից» մեկը:

Դատավորի որոշումներից տուժած գործիչներից են ռեժիսոր Արմեն Գրիգորյանը, որը մահացավ դատարանի դահլիճում, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որը շարունակում է կալանավորված մնալ, հասարակական գործիչներ Նարեկ Մանթաշյանը, Միկա Բադալ յանը, Ավետիք Չալաբյանը և այլք: Նմանատիպ բովանդակություն ունեցող որոշումներին զուգահեռ այս մարդկանց փաստաբանները, հասարակական-քաղաքական գործիչները, փորձագիտական հանրույթն անընդմեջ կոչ են արել դատավորներին դուրս չգալ իրենց իրավասությունների սահմաններից, կայացնել արդարացի որոշումներ, գործիք չդառնալ իշխանությունների ձեռքին, առաջնորդվել բացառապես ՀՀ օրենսդրությամբ:

Պարզ է, որ եթե քաղաքական հետապնդումների գործելակերպը շարունակվում է, ապա դա պայմաններ է ստեղծում նաև «բումերանգի էֆեկտի» իրականացման համար, քանի որ ոչ ոք չի կարող վստահ լինել, որ ինքը ևս չի հայտնվի հետապնդումների թիրախում, այդ թվում՝ նաև անարդարացի որոշումներ կայացրած դատավորները։ Մյուս կողմից էլ՝ երբ դատավորն արդեն պատվերով որոշումները կայացրել է, ապա իշխանություններն այլևս չեն վարանելու «զոհել» նաև այդպիսի դատավորին։ Ուստի, դատական համակարգի ցանկացած ներկայացուցիչ, մասնավորապես դատավորներից յուրաքանչյուրը, նախևառաջ պետք է ծանր ու թեթև անի իր կայացրած ցանկացած որոշման հնարավոր հետևանքները և որևէ պարագայում տուրք չտա քաղաքական պատվեր կատարելու, քաղաքական էլիտայի հետ մտերմանալու ցանկությանը:

Միաժամանակ, պետք է նկատի ունենալ, որ քաղաքական ղեկավարները հավերժ չեն, բնականաբար, իշխանությունները փոխվելու են, սակայն իրավական պետություն կարող ենք ունենալ միայն այն ժամանակ, երբ ցանկացած պարագայում արդարությունն է հաղթում, իսկ դրա պաշտպանները նաև դատավորներն են: Ի դեպ, այս պարագայում դատավոր Արուսյակ Ալեքսանյանը չունի նաև հանրային լայն աջակցություն: Հիմնական պատճառը նրա կայացրած խնդրահարույց վճիռներն են։ Թերևս անարդարությունն իր ազդեցությունն է ունենում նաև հանրային տրամադրությունների վրա։ Հիշո՞ւմ եք, երբ ամիսներ առաջ կալանավորվեց Սյունիքի մարզի դատավոր Բորիս Բախշիյանը, վերջինիս գործընկերները, փաստաբանները, հանրույթը սա ակնհայտ ապօրինություն որակեցին:

Արդյոք նույն դիրքորոշումը կլինի՞ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի պարագայում, ցույց կտա ժամանակը: Որքան էլ ցավալի է, այս օրերի զարգացումները հուշում են, որ հազիվ թե: Հասարակական ու քաղաքական շատ գործիչներ, փորձագետներ ոչ մեկ անգամ նշել են, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակի հետ «փուռն է տալու» բոլոր նրանց, ովքեր անմոռաց ծառայել են իրեն, ընդ որում՝ որքան ուժգին են ծառայել, որքան շատ օրենք խախտելով են ծառայել, այնքան ուժգին էլ իրենք են հայտնվելու այն կարգավիճակում, ինչ կարգավիճակում իրենք հանուն մեկ անձի դրել են այլոց: Նիկոլ Փաշինյանը զոհելու է յուրաքանչյուրին, որն իր հրահանգները կատարելուց հետո թեկուզ մի փոքր վրիպի, կամ պարզապես նրան այլևս պետք չլինի:

Ի դեպ, հենց միայն այն հանգամանքը, որ Ալեքսանյանին կալանավորել են հենց այն նույն դատարանում, ուր «քիչ առաջ» նա աշխատում էր, և այն գործընկերների ձեռքով, որոնց հետ «քիչ առաջ» աշխատում էր, բավական ծանր, բայց խոսուն փաստ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 426 անգամ
Լրահոս
Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am