Եվս մեկ աստղ հեռացավ ռուսական Առաջին ալիքից. որն է պատճառը
Ռուսական ամենահեղինակավոր հեռուստաալիքից վերջերս հեռացել էր Անդրեյ Մալախովը, որից հետո Առաջին ալիքից հեռացել է նաև «Пусть говорят» շոուի ամբողջ խմբագրակազմը: Այնուհետեւ տեղեկություն տարածվեց այն մասին, որ ալիքից հեռանում է նաեւ հայտնի հաղորդավար Ալեքսանդր Օլեշկոն, որը վարում էր «Минута славы» եւ «Точь-в-точь» շոուները: Պարզվում է՝ Օլեշկոն Առաջին ալիքում չի աշխատում արդեն մի քանի ամիս, բայց այդ մասին միայն հիմա է հայտնի դարձել: Հեռուստաալիքը չի երկարաձգել նրա հետ պայմանագիրը: «Ալեքսանդր Օլեշկոյի հարմար նախագծեր չկային, որոշվեց բաժանվել նրանից: 2017 թվականի համար նրա պայմանագիրը չի երկարացվել»,- այս մասին ասել է Առաջին ալիքի մամուլի ծառայության ներկայացուցիչը, գրում է ՌԻԱ Նովոստին: Տեղի լրատվամիջոցները տեղեկություն են տարածել նաև, որ Օլեշկոն աշխատելու է НТВ-ում:
