Խոսք Արթուր Սարգսյանի (Հաց բերող) ծննդյան լուսավոր առիթով. Գ. Չուգասզյան

Արթուր Սարգսյանի  ծննդյան առիթով շատ խոսքեր են ասվելու: Ամենաքիչը որ կուզենայի լսել դա խղճահարության և լացակումաց ողբի տոնայնությամբ ասվելիքը  կլիներ: Իմ խորին համոզմամբ այն գիտակցյալ հաստատակամությունը, որով նա գնաց մահվան մերժում է իր արարքի այդպիսի ընկալումը, և ընդհակառակը, իր կյանքի վերջին ամիսների գործողություններին  հաղորդում այն վեհ և լուսավոր իմաստը, որից այդքան զուրկ է մեր շատ համաքաղաքացիների ներկա կյանքը:Ուստի ասվելիք խոսքս ուղղված է լինելու իմ այդ համոզման փաստարկմանը:Արթուր Սարգսյանի այն արտահայտությունը, թե «Տղաները գոնե գիտեն ինչի են անազատության մեջ, իսկ դրսում մնացածները գիտեն արդյո՟ք», ինչպես նաև իր մանրամասն պատրաստությունը ՊՊՁ գնդի արգելափակման ճեղքմանը,  թույլ է տալիս մեզ հեռու գնացող ենթադրություն անել, որ նա կյանքում նպատակասլաց և իմաստ փնտրող մարդ էր և այդ իմաստի որոնումները, ամենևին էլ ոչ պատահականորեն  նրան կյանքի վերջում պիտի բերեին հենց  դեպի Սասնա ծռերը: Այդ որոնումը տևեց մի ամբողջ կյանք, որի ընթացքում նա երկու բարձրագույն կրթություն ստացավ, զբաղվեց բիզնեսով, արվեստով, բարեգործությամբ, մասնակցեց պատերազմի, ունեցավ  երեխա, այդ բոլորը ուղեկցեց հոգևոր որոնումներով և ի վերջո կրկնակի անգամ  գնաց գիտակցյալ մահվան:Գիտակցյալ մահվան մասին հիշատակելիս, ակամայից միտքն է գալիս Եղիշէի պատեհ-անպատեհ առիթով  օգտագործվող  հայտնի թևավոր խոսքը  «Մահ ոչ իմացեալ` մահ է, մահ իմացեալ անմահութիւն է:» , որը ի զարմանս շատերի, ունի երկրորդ մաս, որ ավելի քիչ է հայտնի` «Որ զմահ ոչ գիտէ, երկնչի ի  մահուանէ, իսկ որ գիտէ զմահ, ոչ երկնչի ի նմանէ»: «Ով որ չգիտե, թե ինչ է մահը, վախենում է մահից. իսկ ով գիտե մահը, նրանից չի վախենում»։ Ահա այս երկրորդ մասը մեզ օգնում է բացահայտել Արթուր Սարգսայանի նեռքին հոգևոր այն  մղումները, որոնք իր արարքը զրկում են պատահականություն և պահի տակ արված ճակատագրական որոշում լինելուց, և հաղորդում նրան իր ամբողջ կյանքը իմաստով լցնող վերջակետի  այն օրինաչափությունը, որի համաձայն Արթուրը պետք է  ոչ միայն հաց հասցներ Սասնա ծռերին, և դառնար սոսկ «Հաց բերոց», բայց և  հենց ինքը ևս դառնար Ծուռ, այն էլ Ծռից էլ Ծուռ...Եղիշէի թևավոր խոսքը գրաբարում պահպանվել է  նաև նախաքրիստոնեական ծագում ունեցող և Հերմես Եռամեծին վերագրվող հունարեն մի բացառիկ գրվածքի թարգմանության մեջ: Այստեղ  մահը ճանաչելու խնդիրը ավելի մանրամասն  է քննված և, ըստ էության, մեր մի ամբողջ հնամյա անթեղված մշակույթի կոդի բանալի  է հանդիսանում:  Այդ կորած մշակույթը հասկանալուն օգնում է ստալինյան բռնաճնշումների զոհ, XX դ ռուս մեծագույն  մտածողներից և հայ մորից սերված,  հայր Ֆլորենսկու հետևյալ մեկնաբանությունը:«Մարդը  կյանքում մեկ անգամ է մահանում, եւ հետեւաբար, չունենալով փորձ, մահանում է անհաջող: Մարդը մահանալ չգիտե, և իր մահը վրա է հասնում շոշափելով` խավարի  մեջ: Սակայն մահը, ինչպես և ցանկացած այլ գործունեության, հմտություն է պահանջում:  Բարեհաջող վախճանվելու համար հարկավոր է իմանալ ինչպես մահանալ, պետք է մեռնելու հմտւթույուն ձեռք բերել, պետք է մահին սովորել: Իսկ դրա համար անհրաժեշտ է մահանալ դեռ ողջ ժամանակ, փորձառու և արդեն մահ տեսած մարդկանց առաջնորդությամբ:»:Հայր Ֆլորենսկին, այս իր պարբերությունը եզրափակում է  հղում կատարելով նախաքրիստոնեական մշակույթին, հետևյալ կերպ.«Հնում մահվան դպրոց էին հանդիսանում խորհրդածեսերը (միստերիաները):...անցումը մեկ այլ աշխարհ պատկերացվում էր կամ որպես ընդհատում, որպես անկում կամ որպես ՍՔԱՆՉԱՑՈՒՄ: Ըստ էության, բոլոր խորհրդածեսերը նպատակ ունեին  ոչնչացնել մահը, որպես ընդհատում: Ամեն ոք, ով կարողացել է մահանալ կյանքի օրոք, գեհեն չի գլորվում, այլ անցում է կատարում ուրիշ աշխարհ: Օծվածը  մահ չի տեսնի, ահա թաքուն ակնկալությունը խորհրդածեսից: Ոչ թե նա կմնա հավերժ այստեղ. բայց, նա կընդունի վախճանը չօծվածից տարբեր կերպ:. Չօծվածի համար հանդերձյալ կյանքը  բացարձակապես նոր երկիր է, որտեղ նա  չի կարողանում կողմնորոշվել, որտեղ նա ծնվել է որպես երեխա, չունենալով ոչ փորձ, ոչ էլ առաջնորդողներ: Մինչդեռ օծվածի համար  այս երկրը արդեն իսկ  ծանոթ է, նա եղել է այստեղ, դիտարկել է այն  թեկուզ և  հեռավորության վրա եւ փորձառու մարդկանց առաջնորդությամբ:  Նա արդեն գիտի այնկողմնային աշխարհի բոլոր ճանապարհներն ու քառուղիները եւ անցում է կատարում դեպի այնտեղ ոչ թե անօգնական նորածնի, այլ  պատանու կամ նույնիսկ չափահաս մարդու պես: Նա, ինչպես կասեին հնում, գիտե այլ աշխարհի քարտեզը, եւ գիտե այնկողմնային իրերի անունները: Ուստի նա չի շփոթվի եւ չի կորցնի իրեն այնտեղ, ուր  անսպասելի հրման և անփորձության պատճառով, խորը հոգեւոր ուշագնացությունից հետ գալով , չօծյալը  չի գտնելու վարվելու կերպը եւ չի հասկանալու  անելիքը...Դեպի այլ թագավորություն հենց այս  անցումն է, որ կյանքի ընթացքում կամ նրա ավարտին, իրականացվում է  Հարպիաների կողմից: Դիվական ոգիները, կամ մեր լեզվով ասած էքստազի հրեշտակները, տանում են այնտեղ հոգին, նրան սքանչացնելով, հմայելով այն:  Երբեմն սքանչացած հոգին ետ է վերադառնում, երբեմն ոչ: Բայց և վերջին դեպքում, կրկնում եմ, դա մահ չէ, այլ հոգու հափշտակում  մի այլ աշխարհ: Ահա թե ինչու այսպիսի  հեռացումը այստեղից էքտազի միջոցով,  սքանչացման միջոցով   հնում  հակադրվում էր մահվանը. նա, ով կյանքի օրոք մահանում է աշխարհի համար, ստանում  է սքանչանալու ընծա դեպի այլ աշխարհներ, նա անմահությունն է ճաշակում, ուստի մահանալ չի կարող»:Արթուր Սարգսյանը գիտեր ինչի համար է մահանում, իսկ մենք գիտենք արդյո՟ք թե ինչի համար ենք ապրում…

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am