Մեղր և հատապտուղ՝ ջազի ուղեկցությամբ

Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սորան ազգային պարկում  օգոստոսի 12-ին եւ 13-ին տեղի կունենա Շամշադինի   մեղրի եւ հատապտուղների փառատոնը: Առաջին օրը կմեկնարկի «Ջազը սահմանին» նախաձեռնությամբ, որի շրջանակներում ելույթ կունենա «Հայաստանի պետական ջազ նվագախումբը: Իսկ երկրորդ օրը բնակիչները կներկայացնեն իրենց հավաքած մեղրն ու հատապտուղները, ինչպես նաեւ դրանցից պատրաստված համեղ ուտեստները: «Տավուշի հոգեւոր վերածնունդ հիմնադրամի» տնօրեն Հայկ Չոբանյանը հիշում է՝ երբ 6 տարի առաջ փառատոնը սկսում էին, գրեթե որեւէ հյուրանոցային, ռեստորանային  որակյալ ծառայություն գոյություն չուներ. «Այս տարիների ընթացքում ստեղծվեց պահանջարկ, որոշակի մշակույթ, փորձեցինք ձեւավորել որոշակի մակարդակ, որպեսզի մարդիկ հենվեն դրա վրա եւ ավելի բարձր մակարդակի ծառայություն առաջարկեն տարածաշրջանում»,,- ասում է նա: Հայկ Չոբանյանը գտնում է, որ այս փառատոնը հրաշալի հնարավորություն է Տավուշի մարզում զբոսաշրջության զարգացման համար: Նա հիշեց, որ նախորդ տարի միջոցառման մասնակիցների թիվը գերազանցել է 2000-ը, ինչը թույլ է տալիս խոսել զբոսաշրջության ներուժի մասին: Միաժամանակ, ըստ  Հայկ Չոբանյանի, երկու խնդիր կա, որը ոչ միայն  ֆիզիկապես, այլ նաեւ հոգեբանորեն ինքներս մեր մեջ պետք է հաղթահարենք: «Դա սահմանամերձ գոտի է, եւ որոշակի ներդրումների համար ինքը ռիսկային է համարվում, այս է պատճառը եւ շատ ողջունելի է,  որ վերջին տարիներին կառավարության կողմից հատուկ հարկային արտոնություններ տրվեցին, որի առաջին ծիծեռնակը եղավ «Տավուշտեքստիլ»-ի մուտքը տարածաշրջան, մի քանի հարյուր պոտենցիալ աշխատատեղով, որը իր հետեւից բերելու է մնացած ներդրումները», – նշեց «Տավուշի հոգեւոր վերածնունդ հիմնադրամ»-ի տնօրենը: Տուրիստական ծառայություններ  մատուցողներն էլ, ըստ Հայկ Չոբանյանի, պետք է ունենան արտոնություններ. «Որպեսզի ներդրողը հաշվի առնի ռիսկայնության աստիճանը եւ գա հավասարակշռության, որ պետք է,  եւ կարելի է այդ տարածաշրջանում ներդրում կատարել, պետք են որոշակի արտոնություններ» Իսկ երկրորդ թերություն էլ, ըստ նրա,  մայրաքաղաքից  բավականին հեռավորությունն է եւ պետական շատ ծրագրերում այդ տարածաշրջանը հենց այդ պատճառով չի ներգրավվում. «Վերջերս խոսում էինք  «Արի տուն» ծրագրի մասին եւ պարզվեց, որ ուղղակի չեն ներառում հեռավորության պատճառով»: Ինչ վերաբերում է փառատոնին, ապա վերջին տարիներին մեծ է հատկապես երիտասարդների ակտիվությունը եւ ամեն տարի  մի նոր բաղադրիչ է ավելանում փառատոնին:  

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am