Կարեն Անդրեասյանն ամսական 1 մլն 587 հազար դրամ կստանա

«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Կարեն Անդրեասյանը, իր կյանքում ոչ մի օր դատավոր չաշխատելով, ուզում է դատավորների աշխատանքային ստաժի համար նախատեսված հավելավճարներն էլ ստանալ, չնայած որ առանց այդ էլ բարձր աշխատավարձ է ստանում։

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է վճռաբեկ դատարանի նախագահի համար նախատեսված աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար սահմանել նաեւ ԲԴԽ նախագահի ու անդամների համար՝ հաշվի չառնելով, որ Կարեն Անդրեասյանը դատավոր չի եղել երբեք եւ չի կարող ստաժի համար նախատեսված այդ հավելավճարը ստանալ։

Փոփոխությունների նախագիծը հիմնավորվում է նրանով, որ Դատական օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարձատրությունը սահմանվում է օրենքով, եւ այն չի կարող պակաս լինել վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից:

Իսկ օրենք է հանդիսանում «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը, որի 13-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով վճռաբեկ դատարանի դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրման ենթակա է պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում: Քանի որ ԲԴԽ նախագահն այս 50 տոկոս հավելումը չի ստանում, ապա, ըստ արդարադատության նախարարության, ստացվում է այնպես, որ ԲԴԽ նախագահի վարձատրությունն ավելի ցածր է, քան վճռաբեկ դատարանի նախագահինը, մինչդեռ օրենքն ասում է, որ ԲԴԽ նախագահի վարձատրությունը չի կարող ավելի ցածր լինել, քան վճռաբեկ դատարանի նախագահինը։

Ըստ արդարադատության նախարարության նախագծի՝ «վարձատրություն» տերմինը բացի պաշտոնային դրույքաչափից ներառում է նաեւ հավելավճարն ու հավելումները, հետեւաբար, Կարեն Անդրեասյանը պիտի նաեւ հավելավճար ու հավելում ստանա։

Բանն այն է, սակայն, որ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը ԲԴԽ անդամների ու նախագահի համար հավելավճարների կարգը հստակ սահմանում է։ Ըստ այս օրենքի 12.1 հոդվածի․ «ԲԴԽ նախագահի եւ անդամի պաշտոնում աշխատանքային ստաժի համար Բարձրագույն դատական խորհրդի նախագահին եւ անդամին վճարվում է հավելավճար` տվյալ պաշտոնում յուրաքանչյուր տարվա համար երկու տոկոսի չափով: ԲԴԽ նախագահին եւ անդամին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը»։ Ասված է օրենքում, իսկ չափը, որը սահմանում է 6-րդ հոդվածի 2-րդ մասը, կազմում է առավելագույնը 30 տոկոս։

Իսկ ահա վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի համար նույն օրենքը բացառություն է անում, մասնավորապես 13-րդ հոդվածը սահմանում է, որ դատավորներն աշխատանքային ստաժի համար ստանում են հավելավճար, իսկ նույն՝ 13-րդ հոդվածի 7-րդ մասն էլ ասում է, որ այն կարող է գերազանցել 6-րդ հոդվածով սահմանված 30 տոկոսը։ Տվյալ պարագայում վճռաբեկ դատարանի դատավորներն ու նախագահը ստանում են 50 տոկոս հավելավճար։ Ստացվում է, որ Կարեն Անդրեասյանն ուզում է յուրացնել այն առավելությունները, որոնք սահմանված են վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի համար՝ հաշվի առնելով նրանց աշխատանքի մի շարք առանձնահատկությունները՝ ռիսկայնությունը, նշանակությունը եւ այլն։

Որպեսզի հասկանանք, թե ինչ գումար է ենթադրում աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճարը, պետք է կատարել մի քանի պարզ հաշվարկ։ Հայաստանում սահմանված բազային աշխատավարձը 66 հազար 140 դրամ է, ԲԴԽ նախագահի պաշտոնային դրույքաչափի գործակիցը 16 է, ստացվում է, որ ԲԴԽ նախագահը ստանում է 1 մլն 58 հազար դրամ աշխատավարձ, որի 50 տոկոսը կազմում է 529 հազար դրամ։ Այսինքն՝ Անդրեասյանի ամսական եկամուտը կկազմի 1 մլն 58 հազար + 529 հազար դրամ, ընդհանուր հաշվարկով՝ 1 մլն 587 հազար դրամ։ Տարվա ընթացքում Կարեն Անդրեասյանի միայն հավելավճարները կկազմեն 6 մլն 348 հազար դրամ։ Նախատեսված է, որ 2023 թվականին բազային աշխատավարձը 66 հազար 140 դրամից կդառնա 83 հազար 200 դրամ, այս պարագայում թիվն անհամեմատ ավելի մեծ կլինի։

Ստացվում է, որ ԲԴԽ նախագահի մասով պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսը կազմելու է 665 հազար 600 դրամ՝ ամսական, իսկ տարվա կտրվածքով՝ 7 մլն 987 հազար 200 դրամ։ 5 տարվա ընթացքում Անդրեասյանը կստանա 39 մլն 936 հազար դրամ հավելավճար՝ այն դեպքում, երբ նրա բուն աշխատավարձն էլ անհամեմատ աճած կլինի։ ԲԴԽ մեկ անդամի պաշտոնային դրույքաչափի գործակիցը 12 է, այսինքն՝ աշխատավարձը կկազմի 998 հազար 400 դրամ, որի 50 տոկոսը՝ հավելավճարը՝ 499 հազար 200 դրամ՝ ամսական, տարեկան ԲԴԽ անդամը կստանա 5 մլն 990 հազար դրամ հավելավճար: ԲԴԽ-ն ունի 9 անդամ եւ 1 նախագահ, եթե միմյանց գումարենք միայն 1 տարվա հավելավճարները, ապա այս թիվը կկազմի 61 մլն 900 դրամ։

Նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանը եթե վարչապետ չլիներ, նման նախագծին կարձագանքեր այսպես․ «Քար ե՞ք քաշել, որ բյուջեից այդքան փող եք ուզում ստանալ»։

Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարարությունը, որն այժմ ղեկավարում է Կարեն Անդրեասյանի երբեմնի տեղակալ եւ նրա մոտ ընկեր Գրիգոր Մինասյանը։ Կարելի է ենթադրել, որ Մինասյանը պետության հաշվին իր ընկերոջը լավություն է անում։ Իհարկե, ոչ առանց վարչապետի համաձայնության։ Նշենք, որ նախագիծն արդեն 4 օր է՝ տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, 14 քաղաքացի քվեարկել է նախագծին, եւ բոլոր 14-ն էլ դեմ են քվեարկել, այսինքն՝ այս պահի դրությամբ սույն նախագիծը հանրային որեւէ աջակցություն չունի։ Բայց դա չի խանգարում, որ այն առաջիկայում ընդունվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 269 անգամ
Լրահոս
Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը Անդրանիկ Քոչարյա՛ն, պատժից չե՛ս խուսափելու. Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը (video) Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) Առը հա ձեր. դուք դեռ չգիտեք ձեզ ինչ է սպասվում իշխանափոխությունից հետո․ Մինասյանը՝ ՔՊ–ին (video) Իրանը սկսել է վերականգնել մարտական ​​գործողությունների հետևանքով վնասված նավթագազային օբյեկտները 19-ամյա կարգազանց վարորդի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՄՆ-ն Օմանի ծոցում կրակ է բացել իրանական տանկերի վրա Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի «անընդունելի» և «սադրիչ» հայտարարությունները Դուք բոլորդ Վահագն Ալեքսանյան եք դարձել, այ էդ կարգի իջել եք․ Քրիստինե Վարդանյան (video) Անբավարար առաջադիմությունը՝ տարկետման ավարտ. կառավարությունը որոշում կկայացնի. «Ժողովուրդ» Դուք ով եք․ Գեղամ Մանուկյանի եղբայրը Բաքվում խոշտանգվում է, դուք Ալիևին շնորհակալություն եք հայտնում (video) Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ» Նիկոլը գլուխը պատին է տվել, վախեցնում է ժողովրդին․ Հարցում (video) Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am