Երևանի զովությունն ապահովող անտառային տարածքները կառավարությունը բաժանեց օլիգարխներին. Կարինե Դանիելյան

Առավոտը գրում է. «Վերջին օրերի աննախադեպ շոգ եղանակը «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը բացատրում է գլոբալ կլիմա­յական փոփոխություններով: Ըստ նրա՝ աշխարհով մեկ այնպիսի երևույթներ են տեղի ունենում, որոնք մոլորակի բնակչու­թյանը լուրջ խնդիրների առաջ են կանգ­նեցնում:   Մասնագետի խոսքով՝ մոլորակի մի հատվածում հորդառատ անձրևներ են, սելավներ, ջրհեղեղներ, մեկ այլ հատվա­ծում՝ հրդեհներ, ինչի արդյունքում անտառներ ու բնակավայրեր են ոչնչանում: Մեր երկրում, մասնավորապես՝ մայրաքաղաքում արձանագրվող բարձր ջերմաս­տիճանը, Կարինե Դանիելյանի համոզմամբ, այդքան անհարմարություն չէր պատճառի մեր քաղաքացիներին, եթե խորհրդային տարիներից հետո սկսված և մինչ օրս շարունակվող անկանոն քաղաքաշինությունը չլիներ: Տիկին Դանիելյանի խոսքով՝ քաղաքը կանաչ տարածքների հաշվին այնքան է խտացել ու եր­կաթբետոնով, ասֆալտով պատվել, որ մայրաքաղաք մուտք գործած ջերմային ալիքները անգամ գիշերը չեն հեռանում, և քաղաքը չի զովանում: Բնապահպանի համոզմամբ՝ մեզ մոտ կլիմայի դեստաբիլիզացում է, որովհետև ձմռանը աննախա­դեպ ցրտեր են լինում, ամռանը՝ անսովոր շոգեր: Ըստ նրա՝ օրեր շարունակվող բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում մարդկանց առողջության վրա, ուստի Հայաստանը պետք է բարեխիղճ կատարի կլիմայի փոփոխության հետ կապված կոնվենցիայի պահանջները, որոնք վավերացրել է ի թիվս այլ կոնվեն­ցիաների: Տիկին Դանիելյանի ներկայացմամբ՝ իրավիճակը փոխելու երկու ճանապարհ կա՝ կանխարգելել, այսինքն՝ արտանետումնե­րը մթնոլորտ կրճատել և էկոհամակարգային մոտեցում ցուցաբերել, և երկրորդ՝ ադապտացնել՝ ինչքան հնարավոր է մի­ջոցներ ձեռնարկել, որպեսզի որքան հնա­րավոր է գլոբալ այդ փոփոխություններից չտուժենք:   Սակայն, բնապահպանի համոզմամբ, մեր երկրում ամեն ինչ հակառակն է ար­վում. «Նախ ՝ կանաչ տարածքները՝  Մոնումենտից մինչև Սարի թաղ, այդ ամ­բողջ անտառները հենց ստեղծված էին երկու նպատակով՝ կենտրոնը ապահովել մաքուր օդով և այդտեղ պահպանել միկրոկլիման և երկրորդ՝ որպեսզի  այդտեղ սողանքներ և սելավներ չլինեն:   Տիկին Դանիելյանի պատմելով՝ երբ ու­սանողների հետ փորձել են նշյալ հատ­վածի անտառը վերականգնել՝ ծառեր են տնկել, Արտակարգ իրավիճակների նախարարությունն այդ տարածքում մինի հր­դեհներ է կազմակերպել՝ պատճառաբանելով, որ նախազգուշական հրդեհներից խուսափելու համար է:   «Մենք ուսանողների հետ գնում էինք, օգնում էինք, որ այդ անտառը վերականգն­վի, հետո տեսանք՝ ուսանողների աշխա­տանքը դրել վառում են, հարցնում եմ՝ ի՞նչն է խնդիրը, ասում են՝ նախազգուշ­ական հրդեհ է: Այսպես կոչված, «նախազ­գուշական» հրդեհներ որևէ քաղաքում չեն արվում, միայն անտառներում են արվում, բաց տարածքներում, որտեղ մարդու վե­րահսկողությունը դժվար է, բայց քաղաք­ներում չեն արվում: Հետո էլ կառավարությունը դա բաժանեց օլիգարխներին, որ կառուցեն իրենց վիլլաները: Այդ տարածքները, որ պետք է մեղմեին մեր մայրաքաղաքում միկրոկլիման, հիմա հակառակ դեր են կատարում, այդտեղ չինական պատեր են բարձրացել»,- ասում է Կարինե Դանիելյանը»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am