Ընտրություններից մոտ 1 տարի անց Վանաձորը ղեկավարվում է առանց հաստատված բյուջեի

Ժողովուրդ օրաթերթը գրում է. Վանաձորում 2021-ի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրություններից հետո մինչև օրս քաղաքական իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», չհաշտվելով ընտրության արդյունքների հետ, ամեն բան անում է, որ այստեղ լիարժեք իշխանություն այդպես էլ չձևավորվի: Թեև «Մամիկոն Ասլանյան» դաշինքի համայնքապետի թեկնածու, Վանաձորի նախկին քաղաքապետ Ասլանյանն այս պահին կալանավորված է, (ինչն, ի դեպ, որպես քաղաքական հետապնդում է որակվում), Վանաձորն էլ համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող ունի, ամեն դեպքում, Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը հաստատված բյուջե չունի: Բացի այդ՝ ՔՊ-ականներին չի հաջողվում ճնշումներ բանեցնելու միջոցով համոզել ավագանու մեկ-երկու անդամի, որ բավարար ձայներ ապահովեն, ու իրենց ցանկալի թեկնածուն քաղաքապետ ընտրվի: Նշենք, որ ձայների հարաբերակցությունն այստեղ 17/16 է՝ հօգուտ Մամիկոն Ասլանյանի:

Ընտրություններից հետո ավագանու մի քանի (2-3) նիստ է ընդամենը հրավիրվել, բայց դրանք բոլորն էլ տեղի չեն ունեցել: Չնայած այդ հանգամանքին՝ կառավարությունն այստեղ համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող է նշանակել նախկինում քրեական գործերով անցնող Արկադի Փելեշյանին, որ ըստ մեղադրանքի՝ Հայ Ավետարանական եկեղեցու հովվի էր ծեծել իր իսկ աշխատասենյակում:
Ու քանի դեռ Ասլանյանը շարունակում է կալանքի տակ մնալ պաշտոնյայի աթոռին, ըստ երևույթին, բավական հարմար տեղավորված Փելեշյանը շարունակում է կառավարել քաղաքը: Բայց թե ինչպե՞ս է դա հաջողվում, երբ քաղաքը հաստատված բյուջե չունի, դա թերևս բոլորի համար շարունակում է անհասկանալի մնալ:

Իրավաբան Արսեն Բաբայանի հիմնավորմամբ՝ համայնքային բյուջեն հաստատում է ավագանին, իսկ ընթացիկ տարվա բյուջեն ավագանու կողմից հաստատված չլինելու դեպքում տվյալ տարվա համար հաստատված է համարվում նույն համայնքի նախորդ տարվա բյուջեն: «Սրա տրամաբանության հիմքում ընկած է այն արդարացի մոտեցումը, որ նույն համայնքն է, նույն եկամուտներով և նույն ծախսերով, ուստի հնարավոր է որպես ծայրահեղ միջոց կիրառել նախորդ փորձը»,- մանրամասնում է Բաբայանն ու ավելացնում,- «Օրենքի այս պահանջից ելնելով Վանաձորի համար ընթացիկ տարվա բյուջեն չի կարող նախորդ տարվա համամասնությամբ հաստատված համարվել, քանի որ նախորդ տարում Վանաձոր խոշորացված համայնք գոյություն չի ունեցել: Վանաձորում նախորդ տարի կատարվել է համայնքի խոշորացում, միացվել են այլ համայնքներ և այդպիսով ստեղծվել է լրիվ նոր խոշորացված համայնք, որն էլ, բնականաբար, ենթադրում է նոր եկամուտներ և նոր ծախսեր»:

Ի՞նչ է ստացվում, Վանաձորը մոտ մեկ տարի առաջ ավագանի է ընտրել, ինչն էլ պետք է քաղաքային իշխանություն ձևավորեր, բայց հանրապետության երրորդ քաղաքն առ այս պահը ղեկավարում է մի մարդ, որին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը տարիներ առաջ ամենատարբեր բնորոշումներ էր տալիս:

դիտվել է 151 անգամ
Լրահոս
Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին Փաշինյանը հերթական անգամ ալեկոծում է հանրային հույզերը՝ վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով Իրական ժողովրդավարությունում պաշտոնատար անձը «գոռալով, մատ բարձրացնելով» չի կարող խոսել ոչ ոքի հետ Արցախցիների «չկռվելու» ու «փախնելու» հերթական զառանցանքի պատասխան զոհվածների ցանկն եմ հրապարակում Բախվել են «Mercedes»-ը և «VAZ 2121»-ը․ վերջինը հարվածել տրանսպորտի կանգառի սյանը․ 3 վիրավոր կա Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ Տիկին ՄԻՊ, ասելիք չունե՞ք… Ու այս տեսարանը կնոջ տղա երեխայի ներկայությամբ․ փաստաբան Այն ինչ այսօր տեսանք, թույլ, վախկոտ մեկի վարքագիծ էր․ ՄԻՊ-ը որևէ գնահատական չի՞ ուզում տալ․ Մարիաննա Ղահրամանյան Մոնթե Մելքոնյան փողոցում 18-ամյա վարորդը «LiXiang»-ով ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձել Հայ մայրիկի հետ, տղայի ներկայությամբ մատ թափ տալով խոսացողը պետք է չլինի մեզ վարչապետ․ Կարապետյան Վեհափառի` Վրաստան մեկնելու արգելքը բացասական արձագանք է ստացել միջազգային հարթակներում․ փաստաբան Նորամարգում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Ասել, որ զարմացած եմ ու չէի սպասում, կնշանակի ստել․ Կրպեյան Փաշինյանի սնանկությունը՝ ուղիղ եթերում․ Սուրենյանց Երբեք էլ գաղտնիք չի եղել, թե ովքեր են կանգնած այդ ատելության բուրգի գագաթին. Գեղամ Ստեփանյան Ուժեղ Հայաստանի ուժեղ Աբովյանը․ Նարեկ Կարապետյան The Washington Post: Ещё пара недель войны с Ираном обойдётся США дороже, чем год вторжения в Ирак Война на Ближнем Востоке принесёт России до 250 млрд долларов, если затянется до сентября — Spiegel Иранское военное командование и официальные лица ответили Трампу Ակնհայտ է, որ «ժողովրդի ծոցից դուրս եկած» վարչապետը այլևս չի ուզում վերադառնալ այդ ծոցը․ Մխիթարյան Փաշինյանի խոսքը բացահայտում է նրա իրական վերաբերմունքը մեր ժողովրդի ճակատագրի և վշտի հանդեպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am