Այս պահին Արցախը հայկական պահելու միակ անվտանգային երաշխավորը ռուս խաղաղապահ զորախումբն է․ Վահան Բադասյան

«Իրավունք» թերթը գրում է․ «Այս պահին Արցախը հայկական պահելու միակ անվտանգային երաշխավորը ռուս խաղաղապահ զորախումբն է: Որ պահին խաղաղապահ զորախումբը դուրս եկավ, մենք պետք է իրենցից, այսպես ասած, մի ոտք շուտ դուրս գանք, որպեսզի չցեղասպանվենք: Ու սա ոչ նորություն է, ոչ՝ գաղտնիք»: Անդրադառնալով Արցախի ապագային եւ առկա մարտահրավերներին՝ ասաց անվտանգային եւ տարհանվածների հարցերով Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վահան Բադասյանը։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի գործունեության երկարաձգման հստակ պայման կա: Ռուսական զորախումբը մնալու է հինգ տարի, ժամկետը եւս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որեւէ մեկը վերջնաժամկետից կես տարի առաջ չպահանջի առաքելության դուրսբերում: Բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը, գոնե այս պահի իրողությունները հաշվի առնելով, թույլ չի տալու խաղաղապահների առաքելության երկարաձգումը: Ի՞նչ է լինելու այդ դեպքում:


Ես համոզված եմ, որ ռուսները չեն գնալու այստեղից, եւ որ նրանք եկել են անժամկետ տեղակայվելու նպատակով: Որովհետեւ նրանք դեռեւս 20-25 տարի առաջ էին դրան ձգտում, երբ սկսվել է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը: Այդ աշխատանքների հիմքում եղել է խաղաղապահ զորքերի տեղակայումը: Իսկ խաղաղապահ զորքեր ասելով՝ կա՛մ պետք է Թուրքիան գար, կա՛մ՝ ՌԴ-ն: Իսկ 44-օրյա պատերազմից հետո ՌԴ-ն ակնհայտ ցույց տվեց, որ այս տարածաշրջանը գտնվում է իր տիրապետության տակ:

Պարոն Բադասյան, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ռուս-ուկրաինական հակամարտությունը Արցախի վրա:

Ռուս-ուկրաինական հակամարտությունը արդեն իսկ Արցախի վրա ունեցել է իր ուղղակի ազդեցությունը, եւ հնարավոր է՝ դեռ ունենա: Որովհետեւ ՌԴ-ի թուլացման հետ մեկտեղ Թուրքիան դիրքավորվում է տարածաշրջանում: Այդ մասին քաջատեղյակ է նաեւ ՌԴ-ն: Միշտ էլ այդպես է եղել, որովհետեւ ՌԴ-ն եւ Թուրքիան միշտ իրենց տարաձայնությունները լուծել են հայկական տարածքի վրա: Այսօր էլ ՌԴ-ն չի ցանկանում Թուրքիային նեղացնի, որովհետեւ ակնհայտ է, որ այսօր Թուրքիան տարածաշրջանում դարձել է խաղացող, ընդ որում՝ կարեւոր խաղացող: Թուրքիային չի նեղացնում նաեւ ԱՄՆ-ն, որովհետեւ իրենց գործընկերն է: Այսօր ամբողջ աշխարհը գիտի, որ ոչ միայն Ուկրաինայի, այլ ամբողջ Արեւմուտքի դեմ ՌԴ-ն կռվում է մեն-մենակ: Եվ այս պայմաններում ՌԴ-ն փորձում է հնարավորինս չնեղացնել Թուրքիային:

Ի՞նչ դերակատարում ունի ուրեմն Ադրբեջանը:

Ադրբեջանը տարածաշրջանում այսօր ստանձնել է չարաճճի երեխայի դեր: Ադրբեջանն ընդամենը Թուրքիայի, այսպես ասած, ճուտն է: Այդ երկիրն է ստեղծել Սդրբեջանին՝ դարձյալ ռուս-թուրքական շահերից ելնելով:

Պարոն Բադասյան, Ալիեւը հայտարարեց, որ Բաքուն պատրաստ է ոչպաշտոնական շփումների, այն էլ՝ ոչ թե պաշտոնական Ստեփանակերտի, այլ՝ «հայկական բնակչության ներկայացուցիչների հետ», բայց՝ ոչ ավելին: Մասնավորապես ընդգծելով. «Ղարաբաղի բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են, եւ ում դա դուր չի գալիս, կարող են հեռանալ, այլ տարբերակ չկա»:

Գիտեք, ես ինքս, որպես արցախցի, խուճապահար չեմ լինում այդ պատասխանից, որովհետեւ Ալիեւի նպատակները շատ ակնհայտ են, նա ուզում է ոչնչացնել բոլորիս, ուզում է հայաթափել: Բայց, փաստացի, մենք այսօր էլ, վաղն էլ լինելու ենք եւ քանի մենք կանք, Արցախի հարցը շարունակելու է գոյություն ունենալ: Նույնիսկ Արցախում հայի չապրելով՝ շարունակվելու է գոյություն ունենալ Արցախի հարցը, վառ օրինակ Ձեզ բերեմ: Այսօր մենք չենք ապրում Արեւմտյան Հայաստանում, Նախիջեւանում, բայց խնդիրը շարունակում է մնալ: Ալիեւը «խաղաղություն» է պարտադրում, քանի որ տեսնում է, որ Հայաստանում անկամք ու թույլ իշխանություն է: Մեր իշխանություններն էլ չեն կարողանում հաղթահարել այն համոզմունքի շեմը, որ փրկությունը միայն զենքով է: Բայց եթե մենք շարունակենք չզինվել, ապա շարունակելու ենք մնալ տարածաշրջանում, որպես խաղալիք, ինչպես որ այսօր է: Ալիեւն էլ, օգտվելով իրավիճակից, ինչպես ուզում, այնպես էլ խաղում է մեզ հետ: Իսկ ինչու է իշխանությունը խուսափում պատերազմից, որովհետեւ իշխանության մեջ եւ որեւէ մեկը բանակում չի ծառայել, ոչ ոք կռվող մարդու կերպարի մեջ չի մտել` սկսած Փաշինյանից, մինչեւ Անդո ու «Շիշ բռնող»:

Ուրեմն, ինչպե՞ս ենք կարողանալու դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Ես համոզված եմ, որ այս ամենից դուրս գալու ճանապարհին պետք է ամեն կերպ խուսափենք պատերազմից, որովհետեւ պատերազմի մենք այս պահին պատրաստ չենք: Ես հույս ունեմ, որ ժողովուրդը այս ընթացքում խելքի կգա եւ վերջապես կհրաժարվի Նիկոլ ընտրելուց: Ժողովուրդը պետք է գիտակցի, որ Նիկոլ Փաշինյանը խաբել է բոլորիս, որ նա իրականում հեղափոխություն չի արել, այլ սովորական իշխանափոխություն է կատարել` իր ողջ թիմով, որոնց մի մասը գլոբալիստներ են, մի մասը՝ ԼԳԲՏ եւ այլն: Սրանք պարզապես շատ հեռու են զենքով երկիրը պաշտպանելու գործից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 325 անգամ
Լրահոս
Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը Անդրանիկ Քոչարյա՛ն, պատժից չե՛ս խուսափելու. Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը (video) Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) Առը հա ձեր. դուք դեռ չգիտեք ձեզ ինչ է սպասվում իշխանափոխությունից հետո․ Մինասյանը՝ ՔՊ–ին (video) Իրանը սկսել է վերականգնել մարտական ​​գործողությունների հետևանքով վնասված նավթագազային օբյեկտները 19-ամյա կարգազանց վարորդի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՄՆ-ն Օմանի ծոցում կրակ է բացել իրանական տանկերի վրա Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի «անընդունելի» և «սադրիչ» հայտարարությունները Դուք բոլորդ Վահագն Ալեքսանյան եք դարձել, այ էդ կարգի իջել եք․ Քրիստինե Վարդանյան (video) Անբավարար առաջադիմությունը՝ տարկետման ավարտ. կառավարությունը որոշում կկայացնի. «Ժողովուրդ» Դուք ով եք․ Գեղամ Մանուկյանի եղբայրը Բաքվում խոշտանգվում է, դուք Ալիևին շնորհակալություն եք հայտնում (video) Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ» Նիկոլը գլուխը պատին է տվել, վախեցնում է ժողովրդին․ Հարցում (video) Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am