«Կինը 24 տարի շարունակ ընտանիքում ենթարկվել է բռնության, հասցրել են այն վիճակի, որ երրորդ խմբի հաշմանդամ է». Զարուհի Հովհաննիսյան. «Մեդիալաբ»

Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների կոալիցիայի» համակարգող Զարուհի Հովհաննիսյանը: – Զարուհի´, դուք ասել էիք, որ այցելել եք Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին, ով գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Ահազանգել եք, որ նա առողջական խնդիրներ ունի, պարբերաբար բռնությունների է ենթարկվել ամուսնու կողմից, մանրամասներ կներկայացնե՞ք հանդիպումից: – Նրա առողջական վիճակը բավական վատ է, կինը 24 տարի շարունակ ընտանիքում ենթարկվել է բռնության: Նրան հասցրել են այն վիճակի, որ երրորդ խմբի հաշմանդամ է: Նրա ոտքերը այտուցված են, վերքեր ու տրոմբներ կան ոտքերին, ունի երիկամների, վահանագեղձի խնդիրներ, բավական կեղեքված է, անընդհատ գլխաշոր է կապում: 15 տարի շարունակ կեղծամ է կրել, որովհետև պարբերաբար մազերը քաշել են ու պոկել: -Նա պատմում էր, որ ամուսնու կողմի՞ց է բռնության ենթարկվել: -Այո´, նա բավական դրվագներ էր պատմում իր ընտանեկան կյանքից՝ սկսած ամուսնու վերահսկողական վարքից: Ես անընդհատ փորձում էի հասկանալ՝ արդյոք կինը հնարավորություն ունեցե՞լ է մինչ այդ դեպքը որևէ մարմին կամ իրավապաշտպանի դիմելու, որպեսզի ինքն էլ դուրս գար այդ իրավիճակից, և նման ողբերգական հանգուցալուծում չլիներ: Փաստորեն վերահսկողությունն այնպիսին է եղել, որ անգամ խանութ գնալը և տանից դուրս գալը եղել է թույլտվությամբ ու կոնկրետ ժամով: Շփումները խիստ սահմանափակ են եղել, որպեսզի կինը հնարավորություն ունենար գոնե նման իրավիճակից դուրս գալ: – Նման դեպքերում կարծես միտում կա, որ կանայք սովորաբար խուսափում են ամուսնալուծվելուց, ի՞նչն է պատճառը: – Նա ամուսնալուծության ու հարաբերությունները խզելու փորձ արել է, սակայն, կրկնում եմ, մենք գործ ունենք մի կնոջ հետ, ում շատ ուժեղ վերահսկել են, և գործ ունենք անձի հետ, ով պաշտոնյա է եղել: Այսինքն՝ ամուսինը եղել է պաշտպանված, մարզում եղել է ճանաչված, բոլոր լծակներին տիրապետող: Մենք այդպիսի անհավասար հարաբերությունների մասին ենք խոսում, երբ անպաշտպանությունը ոչ միայն ընտանիքի ներսում է, այլև սոցիալական դիրքում: – Իսկ, որպես կանոն, բռնությունների դեպքում կանայք Հայաստանում ամուսնալուծվո՞ւմ են, թե՞ նախընտրում են հաշտվել իրավիճակի հետ, որն ավարտվում է ողբերգությամբ: – Հիմնականում ոչ թե փորձում են հնազանդ տանել այդ ամենը, այլ փորձում են առողջացնել ընտանիքը: Բայց, ցավոք, մենք ընտանիքների հետ աշխատելու, այդ ընտանիքները քիչ թե շատ առողջացնելու հնարավորություն չունենք, մենք չունենք պրոֆեսիոնալ մարմիններ, որոնք կկարողանան իսկապես աշխատել այդ ընտանիքների հետ: Եվ այդ պատճառով շատ հաճախ տեղի է ունենում ողբերգություն, հիմնականում զոհերը լինում են կանայք: Մենք տարեկան մոտ 10 կնասպանության դեպք ենք ունենում, իսկ սա արտառոց դեպք էր, որը տեղի է ունեցել երկարատև վերահսկողության ու բռնության հետևանքով: Իհարկե, ես չեմ պնդում և չեմ խառնվում նախաքննության մարմնի աշխատանքին, թե ի´նչ կպարզվի, դա արդեն համապատասխան մարմինների խնդիրն է, բայց երբ մարդը գտնվում է երկարատև բռնության մեջ, այդ բռնությունը կարող է ծնել նաև ողբերգություն: Սա որպես այդպիսին երկրորդ դեպքն է. ոչ վաղ անցյալում դեպք արձանագրվեց, որ Ճաճոյի Էդոյի հարսն էր սպանել ամուսնուն: Նա էլ նույն վիճակում էր գտնվել, երկարատև բռնության էր ենթարկվել, իսկ այդ դեպքում ինքնապաշտպանության էր դիմել: Սա բռնության երկարատև գործընթացն է, որը քայքայում է մարդու և´ մարմինը, և´ գիտակցությունը: Ռուզաննա Մկրտչյանը շատ վատ հոգեբանական վիճակում էր, անընդհատ վախեր ուներ, ասում էր, որ կալանավորված վիճակում ավելի հանգիստ է, քան տանն է եղել: -Իսկ հասարակության վերաբերմունքն ինչպիսի՞ն է նմանօրինակ դեպքերի նկատմամբ: Մենք կոնկրետ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության դեպքով ականատես եղանք, որ հանրությունը հիմնականում մեղադրանքներ է հնչեցնում կնոջ հասցեին, ասելով, որ ոչ մի բռնություն չի կարող արդարացնել սպանությունը: -Ես համարում եմ, որ ոչինչ չի կարող արդարացնել բռնությունը, բայց կա նաև մյուս տարբերակը՝ բռնությունը միշտ ծնում է բռնություն, երբեմն՝ ավելի դաժան: Հասարակությունն իսկապես պետք է ավելի գրագետ մոտենա, հասկանա մարդու վիճակը, մանավանդ այն հասարակո

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am