Ինձ սպանելու մտադրություն ունեին․ Էդգար Ղազարյանը դուրս եկավ հիվանդանոցից (video)

Բժիշկիներն ասում են՝ նորմալ է, կար են դրել գլխիս շրջանում, քանի որ վնասվածք կար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «Էրեբունի» ԲԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, ում իր տան շքամուտքի մոտ ծեծի էին ենթարկել անհայտ անձինք:

«Հարվածների, ալջարդի տեղեր կան, բայց վիճակն այնպիսին չէ, որ ստացիոնար բուժման անհրաժեշտություն կա: Չնայած առաջարկեցին 1-2 օր հիվանդանոցում մնալ, բայց ես կարծում եմ՝ տանն ավելի հարմարավետ կլինի: Եթե անհրաժեշտ կլինի կդիմեմ բժիշկների օգնությանը»,-ասաց նա:

Անդրադառնալով միջադեպին, Էդգար Ղազարյանն ասաց. «Դեպքը մեր շենքի բակում է տեղի ունեցել: Իրենք դարանակալել էին, ինձ սպասում էին: Ես առավոտյան վարսավիրանոց էի գնացել, վերադառնում էի տուն: Երկու հոգի ինձ այնտեղ սպասում էին, ակնհայտ հետեւել էին իմ շարժին: Հետ վերադառնալուց նույնիսկ նկատեցի իրենց որպես շենքի կամ բնակիչ կամ այցելու, բարեւեցի անցա: Միանգամից հարձակվեցին երկու հոգի, առանց շատ խոսելու, միայն հայհոյանքներով սկսեցին տարբեր տեղերից հարվածել: Ես նույնիսկ չհասցրեցի դիմադրություն ցույց տալ: Գցեցին գետնին ու շարունակեցին հարվածել, հատկապես գլխի շրջանում: Ակնհայտ, իրենց մտադրությունը նույնիսկ կարող էր սպանելը լինել, որովհետեւ ես ասում էի՝ սպանում եք ինձ: Դրանից հետո անշարժացա: Դրանից հետո իրենք գնացեին: Ես կանգնեցի շփոթված, պատահաբար մի մեքենա եկավ, ճանաչեցին ինձ: Ասաց՝ պարոն Ղազարյան, ես ճանաչում եմ ձեզ, ի՞նչ է եղել, եկեք ձեզ տանեմ հիվանդանոց, արնաշաղախ եք:

Տեղափոխեցին «Շենգավիթ» ԲԿ, այնտեղից էլ շտապօգնության մեքենայով բերեցին «Էրեբունի» ԲԿ»,-պատմեց Էդրար Ղազարյանը:

Նա հավելեց, որ հարձակվողները որեւէ պահանջ չեն ներկայացրել, որեւէ խոսք չեն ասել. «Ես վերջին շրջանում որեւէ մեկի հետ անձնական խնդիրներ, որեւէ մեկի հետ վեճ, վիճաբանություն չեմ ունեցել: Ակնհայտ է, որ սա բացառապես իմ քաղաքական գործունեությամբ պայմանավորված բան է: Վերջին շրջանում ես ստացել եմ սպառնալիքներ հիմնկանում «ֆեյք» պրոֆիլներից, որոնց առանձնապես ուշադրություն չեմ դարձրել: Մինչ այդ անցյալ ունեցել եմ վիրավորանք-սպառնալիք, դիմել եմ ոստիկանություն, քրեական գործեր են հարուցվել, հետո քրեական օրենսգրքի 137.1 հոդվածը հանելուց հետո կարճվել են: Վստահ եմ, որ բացառապես քաղաքական պահանջներով է: Սա իշխանության պատվեր է՝ ֆիզիկապես ոչնչացնելու մտադրությամբ»,-ասաց քաղաքական գործիչը:

Նա ընդգծեց, որ արդեն նախնական ցուցմունք տվել է տեղի ունեցածի մասին, հիմա էլ սպասում է, որ տան մոտ, դեպքի վայրում քննչական գործողություններ կլինեն. «Ըստ իրենց տեղեկությունների արդեն վարույթ է սկսվել: Կոնկրետ մեր շենքի մոտակայքում կան տեսանկարհանող սարքեր, հուսով եմ՝ կօգտվեն դրանցից: Այդ պահին աղբահանության ծառայության աշխատակիցներն էլ էին այնտեղ իրենց մեքենայով: Իրենք նաեւ ականատեսներ են: Միանգամից ինձ գցել են գետնին, ես չհասցրեցի իրենց տեսնել, ուշադրություն էլ չեմ դարձրել, որ փորձեմ իրենց վիզուալ ֆիքսել:

Երիտասարդներ էին, մոտ 30 տարեկան: Մեկը մորուքով էր, բայց չեմ կարծում՝ Նիկոլ Փաշինյանը լիներ: Կարծում եմ՝ պատվիրել է, ինքը դժվար անձամբ դա աներ: Իրենք ակնհայտորեն եկել էին իմ կարծիքով սպանություն իրականացնելու: բարեբախտաբար չի հաջողվել: Իրենց ագրեսիվության աստիճանը դրա մասին էր խոսում»,-ասաց Ղազարյանը:

Հարցին՝ շարունակելո՞ւ է նույն ակտիվությամբ պայքարել, նա արձագանքեց. «Չէ, մի քիչ ավելի կակտիվացնեմ, որովհետեւ այդպես թողնել չի կարելի»:

դիտվել է 521 անգամ
Լրահոս
66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակ Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը․ hraparak.am Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am