ՔՊ-ականը պատասխանատվությունը գցեց Արսեն Թորոսյանի վրա (video)

ԵԽԽՎ-ում տեղի ունեցած վերջին միջադեպը պայմանավորված էր նրանով, որ նիստը ի պաշտոնե վարում էր Թուրքիայի պատվիրակության ղեկավարը, ով սկսած Հունաստանին վերաբերող հարցից, իրեն փորձում էր պահել ոչ թե որպես ԵԽԽՎ տվյալ նստաշրջանի տվյալ նիստը նախագահող, այլ որպես թուրքական պատվիրակության ղեկավար, ինչը չէր կարող չհանգեցնել միջադեպի։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Հայ Մամիջանյանի ելույթն ընդհատելուն ու հայկական պատվիրակության միջամտությանը։

Վերջինս ընդգծեց, որ Հայաստանի պավիրակությունը հստակ արձագանք է տվել միջադեպին. «Իմ կարծիքով ԵԽԽՎ-ի թե՛ քարտուղարությունը և թե՛ նախագահությունը հասկացել են միջադեպի պատճառները։ Ես քարտուղարությանը հայտնել եմ իմ տեսակետ, որ եթե դուք գիտեք, տեսնում եք գրանցված անձանց անունները , տեսնում եք, որ կարող են քննարկվել հարցեր, որոնք վերաբերում են X եւ Y պետություններին, ապա պետք է առնվազն առավել չեզոք ու հեղինակավոր մարդ նախագահի, որպեսզի նման կարիքներ չառաջանան: Ես նախատեսում եմ, որ երբ լինի ԵԽԽՎ-ի ընթացակարգի եւ ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի նիստ, այդ հարցը կբարձրացնեմ:

Պարզ էր թուրքերի և ադրբեջանցիների դժգոհությունները, այս անգամ նրանք մնացել էին լիակատար մեկուսացման մեջ: Հայկական շահերը պաշտպանվելու են միջազգային հարթակներում՝ անկախ նրանից, թե զեկուցողը մեզ համար հաճելի, թե ոչ այնքան հաճելի բաներ է ասում: Որևէ մեկը որևէ միջազգային ատյանում հնարավորություն չպետք է ունենա ընդհատել ՀՀ ներկայացուցչի ելույթը»,- ասաց Վարդանյանը։

Հարցին՝ ավելորդ մարդասիրական քայլ չէ՞ր արդյոք իշխող խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի ցավակցական գրառումը Թուրքիային, որտեղ նշված էր, որ տարածաշրջանի ժողովուրդները սգում են ծանր կորուստը, Վլադիմիր Վարդանյանը ասաց․ «Մարդը իրավունք ունի արտահայտել իր դիրքորոշումը, մարդասիրությունը երբեք ավելորդ չի լինում, դա քրիստոնեական արժեքների մաս է կազմում։ Շատ դեպքեր են լինում, որոնց պետք է արձագանքնել, այո ես էլ եմ շատ բաների համար ցավում: Որոշ բաների արձագանքում եմ, որոշ բաներ գերադասում եմ չասել։ Մնացած հարցերով դիմեք Արսեն Թորոսյանին, որովհետև դա իր անձնական կարծիքն է եղել»։

դիտվել է 416 անգամ
Լրահոս
66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակ Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը․ hraparak.am Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am