Եղանակի մասին խոսելը ցանկացած երկրում «բարձրաշխարհիկ զրույցի» անբաժանելի մասն է
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է․ «Այնպես չի, որ ես Երևանում գործի չեմ գնում և այնպես չի, որ ցերեկը մայրաքաղաքի փողոցներով չեմ քայլում և ամբողջ օրը նստած եմ օդորակիչի տակ, բայց շոգն ինձ բացարձակապես չի խանգարում, չի ազդում իմ տրամադրության և աշխատունակության վրա։ Իմ շատ համաքաղաքացիների համար դա, ինչպես ասում են, թեմա է։ Եղանակի մասին խոսելն, իհարկե, ցանկացած երկրում «բարձրաշխարհիկ զրույցի» անբաժանելի մասն է։ Բայց Հայաստանում անվերջանալի բողոքները ամռանը՝ «անտանելի շոգից», իսկ ձմռանը «աննախադեպ ցրտից» միանգամայն տեղավորվում են մեր «փնփնթան» մենթալիտետի մեջ և նույնքան խրախուսվում են պոպուլիստների կողմից, որքան մնացած թեմաներով փնթփնթոցները»։ Մանրամաները՝ թերթի այսօրվա համարում։
