Երևա­նում այսօր գիտակցում են՝ մեկ կողովում չափից ավելի շատ ձու է դրված. Գելա Վասաձե

«Առավոտ» օրաթերթը գրում է. ««Առավոտ»-ը զրուցել է Կովկասի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Գելա Վասաձեի հետ: Ներկայացնում ենք հատված: - Պարոն Վասաձե, Վրաստանում մեկնարկեցին ՆԱՏՕ-ի ան­նախադեպ մասշտաբային, բազ­մազգ «Արժանի գործընկեր 2017» զորախաղերը: Ուշագրավ է, որ զորախաղերին մասնակից անդամ երկրներից միայն երեքը ՆԱՏՕ-ի անդամ չեն՝ Վրաստանը, Հայաստանը և Ուկրաինան: Ձեր կարծիքով՝ տարածաշրջանային անվտանգությանն ի՞նչ նոր տարր կավելացնեն այս զո­րավարժությունները և ի՞նչ անդ­րադարձ կունենան տարածաշր­ջանում ուժերի հարաբերակցու­թյան վրա: Այս զորավարժություններն իրապես տարբերվում են նախոր­դից՝ նախևառաջ իրենց մասշ­տաբներով: Բայց ոչ միայն: Բանն այն է, որ աշխարհում իրավիճակը իրապես լրջորեն փոխվել է: Այդ իսկ պատճառով թե՛ Ուկրաինան, թե՛ Վրաստանն այսօր գտնվում են Կրեմլի և Արևմուտքի հակամարտության առաջին գծում: Այդ հակամար­տության պատճառները հայտնի են՝ ինչ-որ մի ժամանակաշրջա­նում Կրեմլում որոշեցին, որ աշ­խարհը կարող են վերաձևակերպել իրենց հարմարությամբ՝ օգտվելով արևմտյան աշխարհի քաղաքական էլիտայի մի հատ­վածի «փոխզիջումների» գնալու պատրաստակամությունից՝ անձնական հետաքրքրությունների բավարարման դիմաց: Նման քաղաքականությունը երեկ չի սկսվել, արդեն տասը տարուց ավելի է, ինչ Մոսկվան ջանում է գործել այս ոգով: Ընդ որում, Կրեմլի ագրեսիայի թեստն ընդդեմ Վրաստանի բավական արդ­յունավետ անցավ: Ոչ այդքան հարթ, բայց տանելի անցավ Ղրիմի բանակցումը և Դոնբասում պատերազմի սանձազերծումը: Բայց երբ Մոսկվան սկսեց խառնվել ընտրական գործըն­թացներին, հատկապես ԱՄՆ-ում կայացած ընտրություններին, հասկանալի դարձավ՝ անդառ­նալիության կետն անցել են: Նույնիսկ Սիրիայում ներկայությու­նը և «միջազգային ահաբեկչու­թյան դեմ համատեղ պայքարի» երդումը ՝ չշտկեց իրավիճակը, իսկ Թրամփի այդքան սպասված գալն իշխանության էլ ավելի խո­րացրեց այն: Արդյունքում մենք ստացանք սառը պատերազմին մոտ իրադրություն: Իսկ սառը պատերազմն իր օրենքներն ունի, մասնավորա­բար, սեփական հետաքրքրու­թյունների ապահովումը տարա­ծաշրջանում: Հենց այս համա­տեքստում պետք է դիտարկել այս զորավարժությունները: Ինչ վերաբերում է այս իրավիճակում Հայաստանի մասնակցությանը ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ես չգիտեմ՝ ՀՀ իշխանություն­ներն ի՞նչ բացատրություններ են տալու այս ամենի վերաբերյալ իրենց ռուսաստանցի գործընկեր­ներին: Բայց ինչպիսին էլ որ լի­նի այդ բացատրությունը, հաս­կանալի է, որ դա ձևական բնույթ է կրելու: Հասկանալի է, որ այսօր Երևա­նում գիտակցում են՝ մեկ կողովում չափից ավելի շատ ձու է դրված, ամեն ինչ նորմալ կլիներ, եթե այդ կողովն օրըստօրե ավելի ու ավելի անապահով չդառնար: Կարծում եմ՝ հայկական իշխա­նությունների գործողությունների տրամաբանությունը, հաշվի առ­նելով ներկայիս իրադրությունը, միանգամայն հասկանալի է: Այլ հարց է՝ կբավականացնի՞ քաղա­քական կամքը, և ի՞նչ իրադրու­թյան ի վերջո կհանգեն»: Մանրամասները՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am