Փոխզիջման պարագայում վտանգում ենք Արցախի ժողովրդի կյանքը. Գևորգ Գորգիսյան

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Եթե մենք մտնենք զենքի գնման մրցա­վազքի մեջ, դժվար թե կարողանանք ադրբեջանական նավթին հաղթել, ուստի սե­փական ռազմարդյունաբերությունն ու տն­տեսությունն է պետք զարգացնել»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում ԱԺ «Ելք» դաշինքի պատգամա­վոր Գևորգ Գորգիսյանը: Նա համոզված է. «Գիտական մրցավազքի մեջ պետք է լինենք, այդ մրցավազքում կարող ենք և պի­տի հաղթենք: Այդ դեպքում կարող ենք Ար­ցախի խնդիրը լուծել ի շահ Հայաստանի: Այլապես ստիպված ենք լինելու փոխզիջում­ների գնալ, ինչն ընդունելի չէ մեր հասարա­կության համար»: Պատգամավորի բնորոշմամբ՝ որոշակի տարածքների վերադարձի մասին խոսելիս առաջնահերթ պետք է Ար­ցախի ժողովրդի անվտանգության հարցը դնել. «Մենք ունենք բացարձակ հայաթափված Նախիջևան: Այս պարագայում պետք է հստակեցնենք, թե ում հետ գործ ունենք: Փոխզիջման պարագայում վտանգում ենք Արցախի ժողովրդի կյանքը: Հետո թու­լացնում ենք եղած հիմքերը, չէ որ Արցախն ազատագրել ենք որպես պատմական հայ­կական հող՝ հայ բնակչությամբ և վերջինիս անվտանգությունն ապահովելու նպատա­կով: Արցախը չի սահմանափակվում ԼՂԻՄ սահմաններով»: «Ժառանգություն» կուսակցության առաջ­նորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ նկատում է՝ անհրաժեշտ է, որպեսզի հայկական երկ­րորդ հանրապետության ղեկավարները հանդես գան որպես բանակցային սեղանի կողմ. «Հայաստանյան դիվանագիտությունը կշահի, եթե թեկուզ ուշացմամբ, բայց ճանաչի Արցախը՝ Սահմանադրությամբ և սահմաններով»: Քաղաքական գործիչը շեշ­տում է, որ Ադրբեջանի նախահարձակ գործողությունների քաղաքականությունն ակ­տիվ է. «Համանախագահներից հասցեական հայտարարություններ պահանջելը բավա­րար չէ: Ռազմական և դիվանագիտական առումներով այնքան համախմբված պետք է լինենք, որ համանախագահներից որևէ բան խնդրելու կարիք չունենանք: Խնդրանքը խոսում է դիվանագիտական բացի մասին»»: Մանրամասները՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am