Թշնամու զորքերը մոտենում են Երևանին․ Իշխան Սաղաթելյան (video)
Իշխանությունը պատերազմից հետո ասել է, որ գալիս է ու բացում խաղաղության դարաշրջան, իսկ ինչի հաշվին է դա լինելու, չի ասել: Գեղամ Մանուկյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Օրինակ՝ իրենց նախընտրական ծրագրում ՔՊ-ն ասել է, որ բացելու է խաղաղության դարաշրջան, մեջբերում եմ. «Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք էլինի Արցախի անվտանգության ապահովումը ու Ղարաբաղյան հակամարոտւթյան խաղաղ ու ահմապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման առանց սահմանափակումների իրականացման: Արցախի ժողովուրդը չի կարող չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո: Հաջորդը՝ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման, Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով անջատում՝ հանուն փրկության սկզբունքով»:
Սա է խոստացել ՔՊ-ն, կառավարության ծրագրում էլ վերահաստատել է: Հիմա ասում է, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, այսինքն դու ժողովրդին խոստացել ես Արցախի ինքնորոշում, խաղաղության դարաշրջան, վերընտրվելուց հետո բերել ես նոր պատերազմ, նոր զոհեր, հիմա էլ ասում ես՝ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում»:
Մանրամասները՝ տեսանյութով:
