Կարեն Անդրեասյանն ու Աննա Վարդապետյանը պասերով դատավոր են «դատում»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ դատախազությունը չի հրաժարվում վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ ամեն գնով քրեական հետապնդում իրականացնելու մտքից։ Հիշեցնենք․ հոկտեմբերի 11-ին ԲԴԽ-ն քննել էր վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը եւ մերժել այն։ Այսինքն՝ սխալ ու անհիմն էր համարել դատախազության միջնորդությունը։ Եվ, ստանալով ԲԴԽ-ի մերժումը, դատախազությունը երեկ հանդես էր եկել հաղորդագրությամբ՝ փաստացի հասկացնելով, որ թքած ունեն Բարձրագույն դատական խորհրդի որոշումների եւ դատավորի անձեռնմխելիության սկզբունքի վրա, ուստի կհասնեն իրենց նպատակին՝ շրջանցելով ԲԴԽ-ի առաջացրած արգելքը։

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԲԴԽ-ն իրենց ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին որոշում էր կայացրել այն հիմնավորմամբ, որ առերեւույթ բացահայտված հանցագործության դեպքը կապված չէ դատավորի լիազորությունների իրականացման հետ, որպիսի պայմաններում դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար ԲԴԽ համաձայնությունը չի պահանջվում: Ու եզրակացրել էր․ «ԲԴԽ վերոնշյալ որոշումը չի բացառում դատավորի նկատմամբ քրեական հետապնդման իրականացումը, ավելին՝ փաստում է, որ քրեական հետապնդման համար չի պահանջվում դատավորի անձեռնմխելիության հաղթահարում»:


Արդյունքում՝ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել դատավոր Ա. Հ.-ի (Անի Հարությունյան) նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում․ «ՀՀ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաեւ դատավոր Ա. Հ.-ի կողմից նույն չափերով գույքի չհայտարարագրմամբ զուգորդված հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար, որը նախատեսված է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով»։

Ստացվում է՝ ԲԴԽ-ն մի կողմից իբրեւ թե պաշտպանել է դատավորի շահերը, մյուս կողմից ազատ է թողել դատախազությանը, որ նա ինչպես ցանկանա՝ վարվի դատական համակարգի ներկայացուցչի հետ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ի կողմից ընտրված ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ու նույն այդ Փաշինյանի կողմից նշանակված դատախազ Աննա Վարդապետյանը, իրար պաս տալով, որոշել են դատավորի նկատմամբ քրեական գործ հարուցել։

Դատախազությունից չցանկացան այս թեմայով որեւէ բան մեկնաբանել, թե ինչի համար էին դիմում ԲԴԽ-ին, եթե ընդունում են, որ «առերեւույթ բացահայտված հանցագործության դեպքը կապված չէ դատավորի լիազորությունների իրականացման հետ», եւ իրենք, միեւնույն է, ԲԴԽ-ի կայացրած որոշումն ու հայտնած դիրքորոշումը հաշվի չէին առնելու։ Նույն հարցի վերաբերյալ ԲԴԽ-ից տվեցին պատասխանատվությունն իրենց վրայից գցող մի պատասխան, որն ավելի ցայտուն ընդգծեց, որ Կարեն Անդրեասյանի ղեկավարած ԲԴԽ-ն պարզապես պասիվ աջակցություն է ցուցաբերել դատախազությանը։

«Նշված հարցի վերաբերյալ 2022 թվականի հոկտեմբերի 11-ին Բարձրագույն դատական խորհուրդը, Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով նախատեսված կարգով, հրավիրել է դռնփակ նիստ՝ քննության առնելով գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունը։ Քննության արդյունքում նշված միջնորդությունը մերժվել է, իսկ համապատասխան որոշումը, օրենքով սահմանված կարգով, 5-օրյա ժամկետում կտրամադրվի կողմերին: Միեւնույն ժամանակ, մինչեւ որոշումը կողմերին ուղարկելը խորհուրդը պարզաբանել է, որ նմանօրինակ դեպքերի քննությունը դուրս է վերջինիս գործառույթային իրավասությունների շրջանակներից։ Ինչ վերաբերում է մեղադրանք առաջադրելու մասին Ձեր հարցին, տեղեկացնում ենք, որ խորհուրդն իրավասու չէ գնահատականներ տալ վարույթն իրականացնող մարմնի կողմից օրենքով սահմանված լիազորությունների իրականացմանը: Հաշվի առնելով, որ գործը քննվել է դռնփակ կարգով, այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,- ասված է ԲԴԽ-ի ուղարկած պատասխանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 308 անգամ
Լրահոս
Երբ է այս ամենը վերջանալու (video) 34-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը Ադրբեջանում պետական մակարդակով Հայաստանի դեմ մշակվում է անթաքույց զավթnղական ծրագիր․ ադրբեջանագետ «Սուր էկզոգեն թունավորում»-ով «Սիսիան» բկ են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, որոնցից 3-ը` անչափահաս Ռեժիմի արշավանքը Եկեղեցու նկատմամբ մնացել է կոկորդներին․ Տիգրան Աբրահամյան Արտակարգ․ ավտոմեքենա է այրվել Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր. «Ժողովուրդ» Երևանի կոնյակի գործարանը ապահովվում է Գեղամ Գևորգյանի առողջապահական ապահովագրությունը. «Ժողովուրդ» Ամեն ինչ չափ ու սահման ունի. մի՛ փորձեք առնվազն ինքներդ ձեզ խաբել. «Փաստ» Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ» Փաշինյանի դիսկոտեկի մասսովկան ապահովել են տարեց պատգամավորները. «Հրապարակ» Վեհափառին կալանավորելու սպառնալիք-մեսիջներ են փոխանցում Մայր Աթոռին. «Հրապարակ» Ինչպես են թույլ տվել ԲԿ-ում պատարագ մատուցել. «Հրապարակ» Հները չկառուցած՝ նոր խոստումեր են տալու. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են. «Ժողովուրդ» Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. «Փաստ» Ի՞նչ աղմուկ է «Արարատ 73» ֆիլմի շուրջ. «Ժողովուրդ» Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը՝ Փաշինյանին «փոշիով» չաջակցելու համար. «Հրապարակ» Ազգային ժողովի պատվերով 4 մլն դրամի տիկնիկային ներկայացումներ են կազմակերպվել «Մեզ թվաց՝ երկրաշարժ ա, ուժեղ ցնցվեց շենքը». փլուզում Վարդաշենի վթարային շենքում Ինչ է պակասում հավաքական ընդդիմությանը․ Արմեն Աշոտյան Մեզ համար այս հարցը փակված է․ Զելենսկի Արտառոց դեպք՝ Երևանում․ բուժառուներին հրաժարվում են ընդունել հիվանդանոցում ՌԴ ՊՆ-ն հայտնել է «Իսկանդեր» հրթիռներով HIMARS և С-300 հրթիռների ոչնչացման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am