Համաձայն եմ.գյուղն է պահում քաղաքը. գյուղնախարար
«Գյուղն է քաղաքը պահում։Մենք ամեն ինչ անելու ենք, որ գյուղատնտեսությունը զարգանա ու գյուղացին ավելի լավ ապրի և գյուղը զարգանա»,-«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: «Գյուղատնտեսությունում խնդիրներն, իրականում, շատ-շատ են։Դա հիմնականում կապված է նրա հետ, որ տնտեսությունը փոքր է, չի կարողանում եկամտաբեր աշխատել կամ, այն ինչը պետք է, թանկ է, դրա համար մենք պետք է ներգրավվենք խոշոր տնտեսությունների, որոնք ծառայություներ կսկսեն մատուցել»,- ասաց Ի. Առաքելյանը։ Գյուղնախարարի խոսքով՝ պետք է շատ գումար ներդնել, որ գյուղացու խնդիրները լուծվի։ «Այն գումարները, որոնք մենք հնարավորություն ունենք, մաքսիմալ ձևով օգտագործում ենք, այս տարի ունենք երկու ծրագիր, արել ենք երկու-երեք ծրագիր էլ ավել, նույն գումարով՝ չուզելով ավել մեկ լումա բյուջեից, բայց մյուս տարվա համար ունենք կառավարության կողմից նախնական հաստատված որոշում, որ ավելացնելու ենք բյուջեն, որպեսզի մյուս ծրագրերը անենք»,- ասաց Ի. Առաքելյանը։
