Մասնավոր մուլտիպլեքսորի լիցենզավորման մրցույթը չի կայացել

Օգոստոսի 4-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը չկայացած է հայտարարել մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման համար իր կազմակերպած մրցույթը՝ սահմանված ժամանակահատվածում (ս. թ. մայիսի 2-ից օգոստոսի 2-ը) դիմում չներկայացվելու հիմքով: Հիշեցնենք, որ նույն ճակատագրին էր արժանացել նաեւ անցյալ տարի անցկացված առաջին մրցույթը։   Իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել լրագրողական կազմակերպությունները, որտեղ մասնավորապես ասվում է, «Այս փաստը վառ ապացույց է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում նախատեսված՝ մասնավոր մուլտիպլեքսորի ստեղծման ու լիցենզավորման պայմանները չեն համապատասխանում հեռարձակման ոլորտի զարգացման արդի պահանջներին, համահունչ չեն այդ դաշտում առկա մարտահրավերներին, ինչպես նաեւ հրապուրիչ չեն ձեռնարկատիրության տեսանկյունից։ Մասնավորապես՝ անընդունելի է այստեղ փոքր ու միջին ձեռնարկությունների ձեւավորման բացառումը։ Օրինակ, այն օրենսդրական դրույթը՝ համաձայն որի մասնավոր մուլտիպլեքսորը պետք է ընդգրկի Հայաստանի ամբողջ տարածքը, իսկ համայնքային եւ մարզային ծածկույթ ունեցող մուլտիպլեքսոր չի նախատեսվում, ոչ մի լավ հեռանկար չի խոստանում ոլորտին։ Վերոհիշյալ մրցույթի չկայանալը նշանակում է, որ թվային հեռարձակման հանրային ցանցը, այսինքն՝ պետական մուլտիպլեքսորը, անորոշ ժամանակով պահպանելու է իր մենաշնորհ դիրքը։ Բացի դա, զավեշտալի իրավիճակում են հայտնվում մարզերում գործող 10-ից ավելի այն հեռուստաընկերությունները, որոնք շարունակում են աշխատել անալոգային ռեժիմով եւ կարող են անցնել թվային հեռարձակման միայն մասնավոր մուլտիպլեքսորի առկայության դեպքում։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, բազմիցս բարձրաձայնել ենք այս խնդիրները եւ առաջարկել ենք դրանց լուծումները՝ սկսած 2010 թվականից, երբ, ըստ էության, ընդունվում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենք, եւ հատկապես՝ 2015թ. դեկտեմբերի 18-ից հետո, երբ առանց որեւէ հանրային քննարկման իշխանությունները անհեռատես փոփոխություններ եւ լրացումներ կատարեցին այդ օրենքում։ Սակայն խորհրդարան ներկայացված մեր առաջարկներն ու օրինագծերն այդպես էլ շրջանառության մեջ չդրվեցին։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք պահանջում ենք. –  ՀՀ Ազգային ժողովից՝ անդրադառնալ հեռարձակման ոլորտի խնդիրներին եւ նախաձեռնել դրանց օրենսդրական լուծումները՝ կազմակերպելով հանրային քննարկումներ այլընտրանքային գաղափարների շուրջ եւ շրջանառության մեջ դնելով խորհրդարան ներկայացված նախագծերը, –  Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից՝ վերանայել ոլորտի կարգավորման համար մինչ օրս որդեգրած սկզբունքներն ու մոտեցումները եւ ակտիվ քայլեր ձեռնարկել հեռարձակմանը վերաբերող օրենսդրության բարեփոխման ու ծագած բազմաթիվ այլ խնդիրները լուծելու ուղղությամբ։ Տարիներ շարունակ ուսումնասիրելով հեռարձակման ոլորտը, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, մշտապես հրապարակայնորեն արտահայտել ենք մեր տեսակետներն ու գնահատականները եւ այժմ էլ պատրաստակամություն ենք հայտնում մասնակցելու նոր քննարկումներին եւ ներկայացնելու մեր առաջարկություններն ու մշակած փաստաթղթերը»։   ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am