Դանակը ոսկորին է հասել․ Լևոն Հայրյանը հունից դուրս եկավ (video)

Հաշվի առնելով Արցախի եւ ընդհանրապես ամբողջ հայ աշխարհի օրհասական վիճակը, որոշել էինք կոչով դիմել մեր հասարակությանը, այս անգամ ոչ միայն Հադրութից, Քարվաճառից, Քաշաթաղից եւ մնացած շրջաններից տեղահանվածներին, այլ ամբողջ հայությանը, որ դուրս գան իրենց շահերը պաշտպանելու. Ցավոք սրտի, մեր կոչին արձագանքողները շատ քիչ են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը։

«Մենք արդեն մոտենում են անելանելի վիճակին, դրա համար կոչ ենք անում ժողովրդին դուրս գալ եւ պաշտպանել իր շահերը, քանի որ մեր շահերը ոչ մեկը չի պաշտպանի, բացի մեզանից:»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր երկրում ստեղծված վիճակի մեղավորը նաև ժողովրդի իներտությունն է:

«Դանակը ոսկորին է հասել, բայց ժողովուրդը որևէ քայլ չի անում իր վիճակը փոխելու համար: Հստակ քայլն այն է, որ այս իշխանությունները պետք է հեռանան, որովհետեւ չեն սպասարկում հայության շահը: Մեր իշխանությունը պայմանագիր կնքեց թշնամու հետ նոյեմբերի 9-ին, որպեսզի իբր կանգնեցնեն նրանց հետագա առաջխաղացումը: Ի՞նչ իմաստ ու ուժ ունի այդ պայմանագիրը, տեսնում ենք բոլորս, ամեն օր մի քիչ ավելի առաջ են գալիս: 2020-ից կսած Ալիեւն ինչ ասում է, անում է, նշանակում է հասնելու է հաջորդ քայլին: Հաջորդ քայլը Հայաստանի հարավի օտարումն է, ճանապարհների տրամադրումը Ադրբեջանին: Փաշինյանն իր բերանով հայտարարում է, որ այդ ճանապարհները սպասարկելու են ոչ հայերը, այլ որեւէ երրորդ երկրի, կոնկրետ ՌԴ-ն»,-ասաց Հայրյանը:

«Այս իշխանության հաջորդ հայտարարությունը լինելու է այն, որ մենք չենք կարող անկախ Հայաստանի շահերը պաշտպանել, մենք այդ շքեղությունը չունենք, որ անկախ պետություն պահենք, ու պետք է մտնենք ուրիշ պետության կազմ: Ու քանի որ Թուրքիան խնդրահարույց է, մեր ոխերիմ բարեկամ Ռուսաստանն էլ հեռու է այս պահին ու թույլ, լավ կլինի մտնենք Ադրբեջանի կազմ, քանի որ Ալիեւը այդպես է ուզում: ՔՊ-ի հաջորդ հայտարարությունը սա է լինելու»:

դիտվել է 225 անգամ
Լրահոս
66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակ Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը․ hraparak.am Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am