Մեկից ավելի մեքենա վաճառողները «կպատժվեն» ՊԵԿ-ի կողմից

«Հրապարակ»-ը գրում է. «Մեքենա ունեցողները ՊԵԿ-ի կողմից նոր ծուղակում են հայտնվել։ Եթե վարորդը մեկ տարվա մեջ «համարձակվի» մեկից ավելի անգամ մեքենա վաճառել, ապա ՊԵԿ-ը կպահանջի, որպեսզի քաղաքացիները հարկ վճարեն վաճառած մեքենայի համար։ Իսկ պատճառն այն է, որ հարկայինը կասկածներ, ունի, թե տվյալ վարորդը զբաղվում է մեքենաների առուվաճառքով։ Ընդ որում, որքան թանկ արժե մեքենան, այնքան բարձր է հարկավճարը։ Նման խնդրի բախված վարորդները բավականին շատ են, տուժած քաղաքացիներից Վահագն Ռուշանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենից բավականին մեծ գումար են պահանջում. «Գործը հիմա դատարանում է, հաջորդ նիստը հոկտեմբեր ամսին կկայանա, ես երկու մեքենա էի վաճառել մեկ տարվա մեջ, ինձ երեք անգամ տարբեր գրություններ են ուղարկել, հիմա տույժ-տուգանքով գումարը կազմում է 1 միլիոն 400 հազարի չափով մոտավոր։ Առաջին մեքենաս ուղղակի վաճառեցի, իսկ նորը գնեցի, վատն էր, ստիպված վաճառեցի, բայց առուվաճառքով չեմ զբաղվում»։ Քաղաքացին դժգոհում է, եթե ՃՈ խախտումները հինգ օրում հասնում են վարորդին, ինչո՞ւ է հարկայինի կողմից  ուշացմամբ հասնում, որ հարկին գումարվում են նաև տույժերը։ Մեկ այլ վարորդ էլ, ով կրկին բախվել է նույն խնդրին ու դիմել դատարան, նշում է. Երբ մեքենա ես առնում, հետո վաճառում, բնականաբար ավելի ցածր գնով ես դա անում, այսինքն վաճառքից տուժում ես հերիք չի, մի հատ էլ պետք է հարկայինին գումար վճարես՝ իրենց կասկածների համար»։ «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը կարծում է, որ սա մի խնդիր է, որի լուծումը կարող է լինել միայն օրենքով. «Անկախությունից ի վեր ոչ մի ավտոներկրող գումար չի վճարում պետական բյուջե, ավելի լավ է մի օրենք մշակեն, որով մարդիկ մեքենա ներկրելիս հարկեր կվճարեն ու քաշքշուկների մեջ չընկնեն, հարկայինից չխուսափեն, դաշտը պետք է պարզեցվի։ Եթե գնաք ավտոշուկա կտեսնեք, որ մարդիկ այլոց անձնագրերով են մեքենա բերում վաճառում»։ Ըստ Հովհաննիսյանի՝ ավտոներկրողները երազում են հարկ վճարելու մասին. «Էնպես են արել, որ մարդիկ թաքուն գործեն, իրենք էլ գան, բռնեն։ Կարող են գնան նոտարով նայեն, տեսնեն էտ մարդը նման գործունեությամբ զբաղվում է, թե ոչ։ Հարկայինը պետք է ազգի կեսին բռնի, ձերբակալի ասի՝ ավտոյի գործ անող ես։ Պետությունը պետք է մտածի հարկ վճարելու մասին։ Մարդիկ էլ ասում են՝ հարկեր գանձեք, ամեն անգամ մեքենա ներկրելիս ամեն ավտոյի համար, ասենք,10 հազար գումար գանձեք»։ Վարորդներն առաջարկում են մշակել օրենք, որով կկարողանան մեքենայի առուվաճառքով զբաղվողներին և սովորական քաղաքացիներին տարանջատել, որպեսզի սովորական անհատները ստիպված չլինեն դատական քաշքշուկներով ապացուցել իրենց «անմեղությունը»։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ՊԵԿ-ից, սակայն «ձայն բարբառո հանապատի»»: Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am