Ստամբուլում հայտնաբերվել է ֆլամանդացի հանրահայտ գեղանկարիչ Անտոնիս վան Դեյքի նկարը: Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչելով թուրքական պարբերականները, նկարը մաքսանենգ ճանապարհով Վրաստանի տարածքից Թուրքիայում է հայտնվել:
Կտավը մոտավորապես 14 մլն դոլար է գնահատվում: Ինչպես ենթադրում են թուրքական իրավապահ մարմինները, մինչ այդ նկարը Վրաստանում էր հայտնվել Ռուսաստանից, իսկ Ռուսաստան՝ Եվրոպայից: Լրատվամիջոցները նշում են, որ նկարը ապօրինի ճանապարհով փորձել են վաճառել երկու գործարարներ, որոնք ոչ պաշտոնական տեղեկություններով Վրաստանի քաղաքացիներ են: Նրանց ձերբակալել են: Այլ մանրամասների մասին առայժմ չեն հայտնում:
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը