Սրանից ավելի վտանգավոր ձևակերպու՞մ․․․ Ստեփան Հասան-Ջալալյան (video)
Ռուսական տելեգրամյան ալիքները գրում են այն մասին, որ հրապարակել են փաստաթուղթ, որի շուրջ սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում բանակցել և ստացել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ալիևի օգնական Հիքմեթ Գաջիևի հետ։ Աղբյուրը պնդում է, որ հենց այս փաստաթուղթն է դարձել Պրահայում Փաշինյան-Ալիև-Էրդողան զրույցների հիմնական թեման։
Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը նշում է․
«Ամենայն հավանականությամբ Պրահայում քննարկվել է այս փաստաթուղթը, այնտեղ կա շատ վտանգավոր և հակաարցախյան ձևակերպում, դա հետևյալն է, որ Ադրբեջանը կառանձնացնի ներկայացուցիչ, որը կբանակցի ԼՂ էթնիկ հայ համայնքի ներկայացուցչի հետ ԼՂ էթնիկ հայ բնակչության անվտանգության և իրավունքների հետ կապված հարցերով:
Մենք հասել ենք այն վիճակին, որ ինքնորոշված արցախահայության իրավունքները բերել հասցրել են էթնիկ հայ բնակչության, սա վերին աստիճան վտանգավոր և հակահայկական ձևակերպում է:
Արցախի իշխանությունները, մասնավորապես Արայիկ Հարությունյաը ամբողջապես հետևում է Նիկոլ Փաշինյանի վարքագծին, բայց կարծում եմ, բարեբախտաբար Արցախում ոչ բոլորն են Արայիկ Հարությունյանի նման մտածում»:
