Մանրամասներ՝ Դիլիջանում հոգեհացից հետո տեղի ունեցած սպանության դեպքից
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը նախօրեին իրենց քաղաքում հոգեհացից հետո տեղի ունեցած դանակահարության պատճառների մասին շատ տեղեկություններ չունի: Aravot.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ դանակահարության հետևանքով սպանված 27-ամյա երիտասարդը շատ խելացի ու հարգված երիտասարդ էր: Դանակահարվածն ու դանակահարողը հարևաններ են եղել: «Խելացի երեխա էր: Գնացել էին հարևանի հոգեհացին, չեմ կարող ասել՝ ինչի համար են վիճել, դա պետք է նախաքննությունն որոշի: Դիլիջանում բոլորը ափսոսանքով են խոսում դեպքի մասին, որովհետեւ տղաները խմած են եղել, դա է ամբողջ խնդիրն եղել: Թե չէ այսքան տարի որպես հարևաններ շատ նորմալ ապրել են»,- ասաց պարոն Սանթրոսյանը: Նրա տեղեկություններով, դանակահարության մեջ մեղադրվողն էլ է երիտասարդ: Սպանվածի ու սպանության մեջ մեղադրվողի մասին Դիլիջանի քաղաքապետն այլ մանրամասներ չհայտնեց:
