«Պատանի լրագրողների» դպրոցում տեղի ունեցած սպանության գործով վկան ցուցմունք է տվել

Այսօր՝ օգոստոսի 8-ին, Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց «Պատանի լրագրողների» դպրոցի աշխատակիցներից Անահիտ Սուքիասյանը՝ դպրոցում 2016թ. հոկտեմբերի 19-ին 22-ամյա Լևոն Սահակյանի սպանության գործով դատական նիստին: Սուքիասյանի խոսքերով սպանության օրը «Պատանի լրագրողների» դպրոցում աշխատանքի է եղել, երբ երկու տղա են եկել և մտել տնօրենի՝ Վահան Ղազարյանի սենյակ, որից հետո հայհոյանքներ են սկսվել, կռիվ։ Ապակու կոտրվելու ձայն է լսվել, այդ պահին աշխատակիցներից Գևորգը վազել է նրա աշխատասենյակ, հետո ընկել է շոկի մեջ ու ոչինչ չի կարողացել ասել; «Հայհոյանքներից հետո Վահանը դուրս եկավ, ներողություն խնդրեց, հետո ուշ ժամի զանգեց էլի ներողություն խնդրեց ինձանից։ Հետո իմացա, որ աշխատավարձի խնդիր է եղել, այդ հարցի շուրջ կռիվ է եղել, թե ինչ է եղել հետո, ես լրատվամիջոցներից եմ իմացել, թե ինչ է եղել։ Հետո իմացել եմ, որ Լևոնը ցանկացել է իմ տեսախցիկը վերցնել աշխատավարձի փոխարեն։ Ես Արեգնազին էլ չէի ճանաչում, որովհետև, երբ ես աշխատանքի ընդունվեցի, նա արդեն դուրս էր եկել»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ 2016թ. հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի և Լևոն Սահակյանի միջև վիճաբանությունը սկսվել էր Լևոնի նշանածի աշխատավարձը չվճարելու պատճառով: Լևոնի նշանածը՝ Սևան քաղաքի բնակչուհի Արեգնազը, աշխատելիս է եղել Վահան Ղազարյանի մոտ, որին դպրոցի տնօրինությունը աշխատավարձը չի վճարել: Այդ օրը Վահան Ղազարյանը 22-ամյա երիտասարդին զանգել և կանչել է դպրոց՝ նշանածի աշխատավարձը տալու համար, սակայն, նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որից հետո սրտի և թոքի վնասվածքներով Լևոնը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ երկու օր անց մահացել է: Այժմ Ղազարյանը գտնվում է կալանքի մեջ:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am