Ինչ են հուշում թուրքական սերիալները

Մինչ մենք արհամարհում ենք հարևան պետությանը, այն շնորհիվ թիրախավորված պրոպագանդայի, գնալով ավելի ամուր ու ներկայանալի է դառնում։ Թուրքիան ստիպել է աշխարհին յուրաքանչյուր օրվա որոշակի հատված նվիրել թուրքական սերիալներին։ Դրանք շատ տարածված են Գերմանիայում, Ռուսաստանում, մեծաթիվ այլ երկրներում։ Օրինակ, «Հրաշալի դար» հեռուստասերիալն ամբողջ աշխարհում ունի հարյուր հիսուն միլիոն դիտող, ցուցադրվում է աշխարհի 42 երկրում, «Սև սերը» թարգմանվել է տասից ավելի լեզուներով և այլն։ Կմտածեք պարզունակ սերիալներ են, ինչի՞ վրա ենք կենտրոնանում։ Իսկապես, դրանց մեծամասնությունը կանխատեսելի սցենարական լուծումներ ունեն, համեմված են անհեթեթ, խիստ ռոմանտիկ զրույցներով։ Բայց Թուրքիան «հետին պլանում» ասում է այն, ինչ ուզում է ասել։ Եվ դա ասում է ոչ թե բուն սցենարով, այլ մատուցմամբ ու դետալներով, որոնք առաջին հայացքից չենք կարող նկատել։ Սերիալը սկսվում է նրանով, որ գլխավոր հերոսը՝ Քեմալը (ուշադրություն դարձրեք ինչ անուն են ընտրել ամենադրական ու գեղեցկադեմ երիտասարդի համար) գրադարանում Էմիլ Զոլա է վերցնում, ինչը խոշոր կադրով ցույց են տալիս։ Մենք ենք, չէ՞, ասում, որ անգրագետ ազգ են, փնթի, չկանոնակարգված։ Գլխավոր հերոսներն ունեն բարձրագույն կրթություն, սերիալում խոսում են առօրյա, բայց կիրթ լեզվով՝ ի տարբերություն մեր սերիալային չոքեչոք հայերենի։ Փողոցները փայլում են, ծովը շողում է։ Այդ փնթիների տները, ի տարբերություն հայկական որոշ սերիալների ճչան ոսկեգույն, խայտառակ անճաշակ տների, կահավորված են մինիմալիստական ոճով, փայտե, թանկ կահույք, միատոն գունային անցումներ, պատերին մեծ, թափանցիկ պատուհաններ, ծաղկամաններ։ Ֆրանսիական տներ են հիշեցնում, կարողացել են նման զգացողություն առաջացնել։ Ոչ մի ոսկեգույն ու սեղանին շպրտած դոլարներ, ամեն բան ճաշակով է ու չափավոր։ Հատուկ շեշտադրված են թուրքերի բնավորության գծերը, սովորությունները, մշակույթը։ Տղամարդիկ խիստ են, ձգտող ու ստեղծող, ընտանիքը անվիճելի արժեք է բոլորի համար, մեծի խոսքն օրենք է, կանայք խնամված են և նվիրված օջախին։ Գրեթե բոլոր առիթների ժամանակ նրանք ուտում են տոլմա, լավաշ՝ պարտադիր շեշտելով մեր ուտեստը, մեր ավանդական ուտեստը, և այլն։ Մինչ մենք յունեսկոներում կոկորդ ենք պատռում ինչ-ինչ ուտեստներ «հայաֆիկացնելու» համար, թուրքերը պարզունակ սերիալների օգնությամբ հարյուր հիսուն միլիոն մարդու սովորեցնում են, որ տոլման, լավաշը, և այլ հայկական ուտեստներ թուրքական են։ Վերջ, հարցը լուծված է։ Ո՞ւմ է պետք ՅՈՒՆԵՍԿՕ-ի վկայագիրը, անգամ եթե երդվեն, թե տոլման հայկական է։ Բելգիացին կգնա Ստամբուլ, կպատվիրի թուրքական տոլմա, սերիալում է տեսել։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ճամփորդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am