Միգրացիոն քաղաքականությունը փոխելու ծրագրի շուրջ թեժ բանավեճեր ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգներում չեն դադարում բանավեճերը միգրացիոն քաղաքականությունը փոխելու՝ հանրապետականների ծրագրի շուրջ, որը նախագահ Դոնալդ Թրամփն արդեն որակել է պատմական ու կենսական Ամերիկայի բարգավաճման համար: Սենատորներ Թոմ Քոթոնի ու Դեյվիդ Պերդյուի՝ անցած շաբաթ ներկայացրած նախագիծը, մասնավորապես, առաջարկում է հիմնովին փոխել Նահանգներում մշտական բնակության իրավունք տալու կարգն ու «Գրին քարտի» խաղարկության կամ ընտանիքների վերամիավորման փոխարեն շեշտը դնել ներգաղթյալների հմտությունների, պրոֆեսիոնալ կարողությունների ու փորձառության վրա: Նախագծով առաջարկվում է Կանադայի ու Ավստրալիայի նման սահմանել բալային համակարգ և մշտական բնակության իրավունք տալ նրանց, ովքեր մի շարք չափանիշների համապատասխանելով՝ ընդհանուր առմամբ 30 միավոր կունենան: Չափորոշիչներից են անգլերենի իմացությունը, բարձրագույն կրթությունը, Նահանգներում բարձր վարձատրվող աշխատանքի հրավերն ու երիտասարդ տարիքը: Կան նաև բոնուսներ, օրինակ՝ եթե Նոբելյան մրցանակակիր եք՝ արդեն ունեք 25, օլիմպիական մեդալի դեպքում՝ 15 միավոր: «Մրցակցային այս համակարգով մենք նախապատվությունը կտանք նրանց, ովքեր կարող են խոսել անգլերեն, ֆինանսապես ապահով են և ունեն հմտություններ, որոնք անհրաժեշտ են ամերիկյան տնտեսությանը», – անցած շաբաթ հայտարարեց նախագահ Թրամփը: – «Օրենսդրական այս բարեփոխումը ցույց է տալիս մեր համերաշխությունը ամերիկացի աղքատ ընտանիքների հետ, նրանք արժանի են ունենալ միգրացիոն համակարգ, որը առաջին հերթին հաշվի կառնի նրանց կարիքները և Միացյալ Նահանգների շահերը կդասի ամեն ինչից վեր»: Փոփոխության աջակիցները պնդում են՝ Ամերիկան այլևս լայնարձակ ու անսահման հնարավորություններով երկիր չէ, այլ զարգացած պետություն է՝ խիտ բնակեցված քաղաքներով ու գործազրկությամբ, և միգրացիոն քաղաքականությունը պետք է հաշվի առնի դա:   Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am