Աննա Հակոբյանը մեղադրում է հայ կանանց՝ խաղաղության իր արշավին չմիանալու համար

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը գրառում է կատարել.

«2018 թվականի ամռանը նախաձեռնեցի «Կանայք հանուն խաղաղության» արշավը: Արշավի մասին մանրամասն կարող եք կարդալ https://wfp.annahakobyan.am/hy/home/ էջում:

Արշավի իմ ուղերձը հետեւյալն էր. «Մենք որպես կին և մայր կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերին, և միջնորդ երկրներին, երբեք և երբեք թույլ չտալ պատերազմական գործողությունների վերսկսում, և վտանգի տակ չդնել հայ և ադրբեջանի երիտասարդ զինվորների կյանքը։ Մենք կոչ ենք անում բոլոր կանանց, ազդեցիկ և հեղինակավոր կանանց, պետութունների ղեկավարների տիկիններին միանալ այս նախաձեռնությանը, ինչի շնորհիվ այն ավելի ուժեղ և հզոր կլինի»:

Արշավի վերջնանպատակն էր ոտքի հանել հարյուր հազարավոր հայ կանանց, ովքեր օրինակ կծառայեին, քաջություն կփոխանցեին բռնապետության մեջ ապրող ադրբեջանցի կանանց, եւ վերջիններիս ճնշման արդյունքում իսկապես հնարավոր կլիներ կանխել լայնածավալ պատերազմը, հակամարտության լուծման այլ ճանապարհ որդեգրել։

Եւ ի՞նչ կատարվեց: Կատարվեց այն, որ դեռ սաղմնային փուլում «Կանայք հանուն խաղաղության» արշավը տապալվեց՝ հանդիպելով հայ կանանց մեռելային լռությանը (թող ինձ ներեն այն հատուկենտ կանայք, ովքեր աջակցություն էին հայտնում արշավին, եւ բոլոր նրանք, ովքեր դա անում էին Ֆեյբուքյան քոմենթի տեսքով): Արշավի պաշտոնական էջի «Ես աջակցում եմ» բաժնում գրանցվել է 790 անհատ եւ 17 կազմակերպություն։

Չէին կարող իհարկե հայ մայրերը համաձայն չլինել արշավի ուղերձի հետ եւ ասել՝ ո՛չ, մենք ուզում ենք, որ ե՛ւ մեր, ե՛ւ ադրբեջանցի երեխաները զոհվեն պատերազմում: Հնարավոր չէ նման բան:

Այդ դեպքում ո՞րն էր խնդիրը:

Խնդիրն այն էր, որ արշավի մեկնարկին զուգահեռ հրապարակ նետվեց հետեւյալ թեզը. «Դու այդ ո՞վ եղար, որ հայ կանանց անունից խաղաղություն ես մուրում: Հայ կինը խաղաղություն մուրացող չէ, խաղաղություն պարտադրող է։ Հայ կինը ոչ միայն առյուծածին է, այլեւ առյուծ եւ հարկ եղած դեպքում զենք կվերցնի եւ ինքը իր որդու հետ կզոհվի մարտի դաշտում, բայց խաղաղություն չի մուրա»:

Ես ասում էի նաև, որ ապրիլյան պատերազմը լուսաբանելիս բացարձակապես նույն վախն եմ տեսել ե՛ւ հայ, ե՛ւ ադրբեջանցի 18-20 տարեկան զինվորների հայացքներում, որ վստահ եմ՝ մեր տղաները կրկին հերոս կլինեն մարտի դաշտում, բայց եկեք չդրդենք նրանց այդ հերոսությանը: Սրան ի պատասխան հրապարակ նետվեց մեկ այլ թեզ. «Ի՞նչ վախ, ինչպե՞ս ես համարձակվում հավասարության նշան դնել մեր զինվորի եւ ադրբեջանցի զինվորի միջեւ, հայ մայրը միայն անվախ, քաջ զինվոր է ծնում»:

Ահա այս փուչ նախադասությունները բավարար եղան հայ կանաց կառավարելու եւ զսպելու համար: Վախը, որ կընկնեն «դավաճանների ցուցակ», այնքա՜ն զորավոր էր:

Իսկ որ նախադասությունները փուչ էին, երեւաց պատերազմի ժամանակ: Հայաստանում ապրում է 18 տարին լրացած 1 միլիոն 231 հազար 584 կին: Սփյուռքում բնակվող մի քանի միլիոն առյուծ հայ կանանց մասին էլ չեմ խոսում: Երբ պատերազմի ընթացքում երկրի ղեկավարը կոչ արեց բոլորին, այդ թվում՝ կանանց եւ աղջիկներին ջոկատներ կազմել, կազմվեց 1 ջոկատ՝ «Էրատո»-ն (12 հոգի), եւ 1 վաշտ՝ «Սոսե»-ն (100 հոգի)։

Եւ մեր զավակները միայնակ մնացին դավադիր եւ անհավասար պատերազմում թշնամուն դեմ հանդիման: Եւ իհարկե նրանք հաղթահարեցին իրենց վախերը, անմարդկային կռիվ տվեցին, հերոսացան, շատերն ընկան հերոսի մահով:

Երկու տարի է՝ մտածում եմ՝ արդյո՞ք այդ ե’ս բավարար ջանք չներդրեցի «Կանայք հանուն խաղաղության» արշավի մեջ: Կարծում էի, որ երկրի ղեկավարի կնոջ խոսքը, համառությունը բավարար պետք է լիներ ինքնակազմակերպվելու համար: Մենք ունենք հարյուրավոր կանանց միություններ, խորհուրդներ, ասոցիացիաներ, կոլեկտիվներ, հասարական կազմակերպություններ, հայտնի/հեղինակավոր կանայք՝ արվեստի, գիտության, քաղաքականության եւ բազմաթիվ այլ բնագավառներում։ Նրանց մի մասը օրինակ մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի առիթով մեծ ակտիվությամբ ինքնակազմակերպվում է բեմերի ու խնջույքների սեղանների շուրջ, եւ խանդաղատանքով լսում առյուծներ ծնող, իր հայրեիքն ու օջախը պաշտող ու պահպանող հայ կնոջ տեսակին նվիրված ոտանավորներ: Մյուս մասը կնոջ դերի եւ նշանակության բարձրացմանը նվիրված սեմինարներ ու ֆորումներ է անում։ Մի տեղ լուրջ դեմքով ելույթներ են ունենում, մյուսում՝ ասում, խոսում, ուրախանում։ Տոնացուցային այս երկու օրերից առաջ եւ հետո սակայն իրական կյանքն է, որտեղ արդեն «վարքի կանոնագրքի» զուբրիտի մրցավազք է։ Բոլորը բոլորին սովորեցնում են, թե երբ եւ ինչ չի կարելի անել, եւ որ ամենակարեւորն է՝ ինչպես պետք է ճի’շտ սգալ, համոզի’չ, մաքսիմալ տեսանելի’, բարձրաձա’յն։ Զարմանալի է՝ ինչու մինչեւ հիմա չունենք «Սգի ոստիկանություն», վստահ եմ՝ այդ կառույցում ծառայելու համար տասնյակ հազարավոր դիմումներ կստացվեին։

Փաստ չէ, իհարկե, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավը կկանգնեցներ պատերազմը: Բայց մենք չգիտենք էլ, որովհետեւ չենք գործել: Եւ խնդիրը անգամ դա չէ, այլ պատասխանատվություն վերցնելն ու դիրքորոշում արտահայտելու քաջություն ունենալը, գոնե այն դեպքում, երբ սեփական զավակիդ կյանքի ու մահվան հարցն է որոշվում:

Չեմ ուզում հավատալ, որ առավելագույնը, ինչին ընդունակ է հայ կինը, աղոթելը կամ անիծելը, եւ կամ՝ իր հերոսների հետեւից հետմահու լացելն է։

Հ.Գ. Արդեն երկու տարի է՝ համահայկական քննարկում է գնում, թե ինչու ենք ջոկատի համար ընտրել Էրատո թագուհու անունը: Այն, որ նա Տիգրան Մեծի ժառանգը եւ Հայոց պատմության մեջ առաջին կառավարող թագուհին է, ուշադրության արժանի հանգամանքներ չեն երեւի։ Պարտված թագուհի է, ասում են: Իսկ գուցե պարտվել է, որովհետեւ թագավորության մեջ վխտացել են օտար կայսրությունների շահերը սպասարկող, Հայոց պետականությանը մեջքից հարվածող թուլամորթ դավաճաննե՞րը։ Կարծում եմ, սա վարկած է, որ գոյության իրավունք ունի»։

 

դիտվել է 902 անգամ
Լրահոս
Լա՛վ լսեք՝ մենք թույլ չենք տա՝ սա մնա անպատիժ. Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան (video) Իսրայելը մտավախություն ունի, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններն օգտագործում է միջուկային ծրագիրն առաջ մղելու համար Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը Գազատար են վնասել. մի քանի բնակավայրերում գազ չկա G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին ԵՄ-ն պատրաստում է Հայաստանի հետ առևտրի ընդլայնման միջոցառումների փաթեթ. Financial Times Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Նիկոլը շարունակում է սեփականության վերաբաշխման քաղաքականությունը»․ Աբրահամյան Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են․ «Հրապարակ» 11 դատավոր կրակն է ընկել․ ոչ քուն ունեն, ոչ դադար․ «Հրապարակ» Փամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը Պետական աշխատողներին գաղտնալսում են․ «Հրապարակ» Թող տվայտվեն մինչեւ առաջին-երկու նիստը. Ինչ «սյուրպրիզ են» պատրաստել ՔՊ-ականները. «Իրավունք» Հոգեհանգստի դեմքով «հաղթածները»․ «Հրապարակ» Ռոսսելխոզնադզորից հայտարարել են՝ ՀՀ–ից սննդամթերքի սահմանափակումները քաղաքական պատճառներով չեն Անհամբեր սպասում ենք ՔՊ-ի ձայնագրություններին (video) Ուկրաինայի ռազմական ինքնաթիռ է կործանվել Կազանում կանցկացվի ՌԴ–ԱՍԵԱՆ գագաթնաժողովը. մանրամասներ Թրամփը մտադիր է Իրանի հետ համաձայնագիրը ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը Վուչիչը հուսով է, որ ԱՄՆ-ն կերկարաձգի ռուս-սերբական նավթային ընկերության վաճառքի գործարքը Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով. քաղաքագետ Աբբաս Արաղչին ընդգծել է ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի կետերի իրագործման կարևորությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am