Վանի դատախազությունը հետաքննություն է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ Վանից ընտրված պատգամավոր Թուղբա Հեզերի դեմ:
Պատգամավորը մեղադրվում է «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու մեջ», հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Մեղադրականում նշվում է, որ Անկարայի ահաբեկչությունից հետո քաղաքում կազմակերպված միջոցառման, ինչպես նաև Աբդուլլահ Օջալանի՝ Թուրքիա բերվելու տարեդարձին նվիրված քայլերթի ժամանակ Հեզերն ահաբեկչական կազմակերպության, այսինքն՝ Քրդական բանվորական կուսակցության (PKK) քարոզչությունն է արել: Պատգամավորի նկատմամբ ներկայացվել է միանգամից երկու մեղադրանք, և դրանց ապացուցման պարագայում նա կարող է զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից:
Հետաքննության արդյունքներով կազմված եզրակացությունը կուղարկվի Արդարադատության նախարարություն:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը