Որտեղ են իրենց հանգիստը վայելում Սամվել Կարապետյանի ընտանիքի անդամները/տեսաշար/

Ամռանը մեծահարուստների հանգստի նախընտրելի տարբերակները բազմազան են. շատ  նախընտրում են էկզոտիկ հանգիստ, իսկ ոմանք սահմանափակվում են ամեն տարի միեւնույն վայրն այցելելով։  Ինչպես  եւ որտեղ են իրենց հանգիստը վայելում հայ միլիարդատեր, «Տաշիր Գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանի ընտանիքի անդամները. Wnews.am-ի հրապարակումն այդ մասին է։ Իր ամառային հանգիստը Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերի Կարապետյանը, սկսեց Իսրայելից։ Հուլիսի վերջին նա լուսանկար էր հրապարակել Իսրայելի Լացի պատի մոտից՝ գրելով. «Սուրբ հողում, թվում է, թե աղոթներն ավելի շուտ են հասցեատիրոջը հասնում, սակայն դա միայն թվում է։ Նա, ով հավատում է, անպայման ստանում է պատասխանը։ Եվ ոչ ոք չի խոստացել, որ այն ձեռնտու է լինելու, բայց միանշանակ միակ ճշմարիտն է։ Ես աղոթեցի մեր եւ ձեր համար։ Խաղաղ երկինք մեզ մեր տանիքի վրա եւ սրտերում։ Ամեն»։ Օրեր անց, հայ գործարարի կինը Գերմանիայի ամենաշքեղ առողջարաններից մեկում էր՝ Lanserhof Tegernsee-ում։ Այս առողջարանում մեկշաբաթյա հանգիստը ստանդարտ համարում մեկ անձի համար արժե 4360 եվրո։ Իսկ երեկ արդեն Կարապետյանները Իտալիայի Սարդինա կղզում գտնվող հանգստյան գոտում էին։ Cala Di Volpe  հյուրանոցից Էթերի Կարապետյանը որդու՝ Սարգիս Կարապետյանի, նրա կնոջ՝ Սալոմե Կինցուրաշվիլիի, երգիչ Նիկոլայ Բասկովի եւ հաղորդավար Անդրեյ Մալախովի հետ լուսանկար է հրապարակել՝ մակագրելով. «Jacob’s party»։ Խնջույնքին ներկա են եղել նաեւ Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցանկում ընդգրկված հայ գործարար Ալբերտ Ավդոլյանի ընտանիքի անդամները։ Էթերի Կարապետյանը որդու՝ Սարգիս Կարապետյանի հետ Ներկայացնում ենք  հանգստյան տվյալ վայրի լուսանկարները. Սամվել Կարապետյանի դուստր Տաթեւիկ Կարապետյանը ամուսնու եւ որդու հետ իր հանգիստն է վայելում Սիցիլիայում։Ներկայացնում ենք նրա հրապարակած լուսանկարները հանգստից։       

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am