Թիլերսոնն ու Լավրովը ծավալուն քննարկում են ունեցել Մանիլայի ֆորումի շրջանակներում (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ծավալուն քննարկումներ է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Մանիլայում ընթացող տարածաշրջանային մեծ ֆորումի ընթացքում: Սա կողմերի միջև առաջին հանդիպումն է այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքներին ազդելու փորձի համար: Թիլերսոնը անդրադարձել է Ռուսաստանի ընտրությունների ներգրավման փորձին: «Փորձում ենք նրանց հասկացնել, թե որքան լուրջ ազդեցություն է ունեցել այս երևույթը և որքան մեծ վնաս է հասցրել ԱՄՆ-ի և ռուս ժողովուրդների հարաբերություններին: Դա անվստահություն է առաջացրել մեր երկու երկրների միջև, և մենք պետք է ճանապարհ գտնենք՝ խնդիրը կարգավորելու համար»,- նշել է Թիլերսոնը: Թիլերսոնն ասել է Լավրովին, որ ԱՄՆ-ը մինչև սեպտեմբերի 1-ը կպատասխանի Մոսկվայի՝ Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական անձնակազմի նվազեցման պահանջին: ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման, նախքան իր ժամկետի ավարտը, երկրից հեռացրել էր 35 ռուս դիվանագետների և փակել ԱՄՆ-ում ռուսական կողմին պատկանող երկու հաստատություններ այն բանից հետո, երբ ամերիկյան հատուկ ծառայությունները եզրակացրել էին, որ Ռուսաստանը ներգրավվել է ամերիկյան ընտրություններին: Այդ ժամանակ Ռուսաստանը հանդես չեկավ պատասխան գործողություններով, սակայն նոր պատժամիջոցների ընդունումից հետո Մոսկվան պահանջեց կրճատել ամերիկյան դիվանագիտական ներկայությունը Ռուսաստանում 755 աշխատակիցներով: Դրանց զգալի հատվածն ազգությամբ ռուս է: Այս պահին ԱՄՆ-ում շարունակվում է հետաքննությունը Ռուսաստանի ներգրավվածության հարցի շուրջ, իսկ հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլերը ուսումնասիրում է, թե արդյոք նախագահ Թրամփը չի խախտել օրենսդրությունը՝ պաշտոնից հեռացնելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիին, և արդյոք նրա թիմը չի համագործակցել Ռուսաստանի հետ ընտրությունների հարցում: Նախագահ Թրամփը քննադատաբար է մոտենում այս իրավիճակին՝ հետաքննությունն անվանելով «վհուկների որս» և ընտրությունների ժամանակ դեմոկրատ թեկնածու Քլինտոնի պարտությունն արդարացնելու դեմոկրատների փորձ:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am