ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների փաթեթը էապես փոխում է ՀՀ-ի վրա ազդող ուժերի հարաբերակցությունը և պահանջում նոր քաղաքական կուրս

Առավոտը գրում է.«Նոր պատժամիջոցների փաթեթը, որը ստորագրեց ԱՄՆ նախագահ Թրամփն օգոստոսի 2-ին, ուրվագ­ծում է մի նոր փուլ միջազգային հարաբե­րություններում՝ կանխորոշելով փոփոխու­թյունները նաև Հարավային Կովկասի և Սևծովյան ավազանի անվտանգության ճարտարապետության մեջ առաջիկա տարիներին: Դա էապես և սկզբունքորեն փոխում է Հայաստանի վրա ազդող ուժերի հարաբերակցությունը և պաշտոնական Երևանից պահանջում նոր քաղաքական կուրս, նոր ռազմավարություն, որը համար­ժեք կլինի այդ փոփոխություններին:   Պատժամիջոցները վերաբերում են երեք երկրների՝ Ռուսաստանին, Իրանին և Հյուսիսային Կորեային: Եթե Հյս. Կորեայի հարցում նույնիսկ Չինաստանը չի առարկում, ինչի մասին վկայում է շաբաթ օրվա միաձայն քվեարկությունը ՄԱԿ-ի ԱԽ-ում, որով կոշտացվում են պատժամիջոցներն ընդդեմ այդ ստալինիստական արգելոցի, ապա Իրանի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «խմորը» դեռ շատ ջուր է խլելու:   Սերժ Սարգսյանի օգոստոսյան աշխա­տանքային այցը Թեհրան և մասնակցու­թյունը Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը, որին նախորդեցին նրա ուշագրավ հարցազրույցները իրանա­կան ԶԼՄ-ներին, վկայում է, որ պաշտոնական Երևանն օբյեկտիվորեն այլևս չի կա­րող ներկայիս տարածաշրջանային ստա­տուս քվոն ձեռնտու և բավարար համա­րել, կամ համարել, թե ոչինչ տեղի չի ու­նենում:   ԵՄ արտաքին քաղաքականության գլ­խավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին նույնպես մասնակցեց Ռոհանիի երդմնակալության արարողությանը, և Թեհրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականությանը Եվրոպայում այլ կերպ են վերաբերվում: Իրանի ղեկա­վարությունը հրավիրեց Մոգերինիի ուշադ­րությունն այն փաստի վրա, որ միջուկա­յին համաձայնագիրը կարող է վտանգվել, և ԵՄ-ն այս հարցում, որպես համաձայնագրի մասնակից՝ պետք է «ուշադիր լի­նի»»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am