ԱՄՆ-ում բնակվելու թույլտվություն ստանալու կարգը՝ նոր օրենքով

ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել միգրացիոն նոր օրինագծին, որով սահմանվում է աշխատանքային վիզաների տրամադրման բալային համակարգը և կրճատվում է օրինական ներգաղթը: Այս մասին հայտնում է «CNN»-ը Ներդրվող նոր համակարգի համաձայն՝ ամենամյա քվոտայով հասանելի 140 հազար վիզան կբաշխվի առաջին հերթին առավելագույն միավորներ ստացած անձանց շրջանում:  Վիզայի հայտ ներկայացնելու համար թեկնածուն պետք է առնվազն 30 միավոր հավաքի: Միավորները հաշվելու կարգը՝ Տարիք 18-21 տարեկան թեկնածուն ստանում է 6 միավոր, 22-25 տարեկան՝ 8 միավոր, 26-30 տարեկան՝ 10 միավոր: Ավելի մեծ տարիքի մարդկանց համար միավորները հաշվվում են նվազման կարգով՝ 31-35 տարեկան թեկնածուներին 8 միավոր կտան, 36-40 տարեկան՝ 6 միավոր, 41-45 տարեկան՝ 4 միավոր, 46-50 տարեկան՝ 2 միավոր: Մինչև 18 տարեկան անչափահասներին և 50 տարեկանից մեծ անձանց միավորներ չեն տրվի: Այնուամենայնիվ, 50 տարեկանից մեծ մարդիկ կարող են վիզայի հայտ ներկայանցել: Կրթություն Միավորները տրվում են թեկնածուի ունեցած կրթության բարձրագույն մակարդակը հաշվի առնելով: ԱՄՆ միջնակարգ դպրոցի դիպլոմ կամ արտասահմանյան ուսումնական հաստատության համարժեք փաստաթուղթ ունեցող թեկնածուն 1 միավոր է ստանում: Արտասահմանյան ուսումնական հաստատության բակալավրի դիպլոմի համար տրվում է 5 միավոր, ամերիկյանի համար՝ 6: Արտասահմանյան համալսարանում ճշգրիտ գիտությոնների ոլորտում ստացած մագիստրոսի դիպոմը տալիս է 7 միավոր, ԱՄՆ-ում ստացածը՝ 8 միավոր: Արտասահմանյան համալսարանում ստացած պրոֆեսիոնալ կամ դոկտորական աստիճանի համար տրվում է 10 միավոր, ամերիկյանում՝ 13 միավոր: Անգլերենի վարժ տիրապետում Անգլերեն լեզվի իմացությունը որոշվում է անգլերեն լեզվի ստանդարտ թեստով: Լեզվի իմացության թեստը 60%-ից պակաս մակարդակով հանձնած թեկնածուներին միավորներ չեն տրվում: Անգլերեն լեզվի 60-80% իմացությունը 6 միավոր է գնահատվում: Ավելի բարձր մակարդակի իմացությունը, օրինակ՝ 80%-90%-ի, 90%-ի և ավելի բարձր, նաև 100%, գնահատվում են 10, 11 և 12 միավորներով համապատասխանաբար: Աշխատանքի տեղավորման պաշտոնական առաջարկ Եթե հայտ ներկայացնողն աշխատանքի հրավեր ունի, որի համար կստանա նահանգում, որտեղ աշխատելու է, ընտանիքի միջին եկամտի առնվազն 150%-ի չափ աշխատավարձ, նրան 5 միավոր է տրվում: Եթե առաջարկվող աշխատավարձը կազմում է նահանգում միջին աշխատավարձի 200%-ի կամ 300%-ի չափ, նա ստանում է համապատասխանաբար 10 կամ 13 միավոր: Նոբելյան մրցանակ Նոբելյան մրցանակի կամ «համարժեք» մրցանակի համար 25 միավոր է հատկացվում: Օլիմպիական մրցանակներ Անհատական մրցույթում Օլիմպիական խաղերում կամ նման միջազգային սպորտային մրցույթներում մեդալ շահած թեկնածուները ստանում են 15 միավոր: Ներդրողներ Այս ծրագրի համաձայն՝ ԱՄՆ-ի տարածքում «նոր կոմերցիոն ձեռնարկության» ստեղծման համար, որը կաշխատի 3 տարի և որի կառավարումը կլինի հայտ ներկայացնողի գործունեության հիմնական բնույթը, 1,35 մլն դոլար ներդրողին տրվում է 6 միավոր: Եթե ներդրման ծավալը կազմում է 1,8 մլն դոլար, 12 միավոր է տրվում: Ամուսիններ Իրենց հետ ամուսնուն/կնոջը տանել ցանկացող դիմողները պետք է հաշվի առնեն միավորները, որ իրենց ամուսինները/կանայք կստանային նույն կատեգորիայում:

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am