Ինչու Ալիևը չի մասնակցել Ռոհանիի երդման արարողությանը

Վերջին տարիներին իրանա-ադրբեջանական երկկողմ հարաբերություններում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնց պատճառով Իրանը վերանայում է իր քաղաքականությունը Հարավային Կովկասում: «Արմենպրես»-ի հետ զրուցում այս մասին ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը: Նրա խոսքով` մի փոքր ժամանակահատվածում երկու երկրների միջև տնտեսական ակտիվություն նկատվեց, սակայն Իրանի և Ադրբեջանի քաղաքական խնդիրները այնքան շատ էին, որ այդ համագործակցությունը հնարավոր չեղավ զարգացնել: «Ադրբեջանը երբեք չի դադարել հակաիրանական գործունեություն ծավալել, երբեք չի դադարել իրանցի հոգևորականների նկատմամբ վիրավորական քաղաքականությունից և իրանական տարածքների նկատմամբ նկրտումներից: Պարզապես 2013 թվականից հետո Թեհրանի կողմից մի փոքր փոխվեց և վերանայվեց հարավկովկասյան քաղաքականությունը, ու Ադրբեջանի հետ ունեցած քաղաքական խնդիրները մի կողմ դրվեցին: Թեհրանը առաջնահերթություն տվեց տնտեսական ոլորտին, սակայն աշխարհաքաղաքական իրողությունները այնպես դասավորվեցին ,որ երկու երկրների միջև տնտեսական սերտացումը առկա խնդիրներով հանդերձ հնարավոր չէր»,- ասաց Իսրայելյանը: Իրանագետը դա կապում է Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի միջև օրեցօր խորացող հարաբերությունների հետ: «Ներկայումս Իրանին անհանգստացնում է Ադրբեջան-Սաուդյան Արաբիա՝ օրեցօր խորացող հարաբերությունները, որովհետև Սաուդյան Արաբիան ուղղակիորեն սպառնում է Իրանի ազգային անվտանգությանը: Բացի այդ, Ադրբեջանի իշխանության թույլտվությամբ ծավալուն գործունեություն են իրականացնում Վահաբական ծայրահեղական խմբավորումները, և Իրանը բազմիցս ահազանգել է այդ մասին», -ասաց իրանագետը: Ըստ Իսրայելյանի` Իրան-Ադրբեջան երկաթգծի կառուցման վերաբերյալ Ադրբեջանի «խոստումը» հերթական ադրբեջանական քարոզչական դրսևորումներից էր: « Այն հատվածը, որ ներկայացվում է, թե իբր գործարկվել է, ընդամենը 80 մետրանոց երկաթուղային կամուրջ է, որը ավարտին դեռ չի հասցվել և վերջանական փորձարկման չի ենթարկվել: Իրանի տարածքում հարյուրավոր կիլոմետրերի երկաթգիծ է անհրաժեշտ, հետևաբար՝ այն քարոզչական մակարդակում է, և երկաթգծի կառուցման ծրագրի իրականցման իրական հեռանկարն օրեցօր մարում է»,- ընդգծեց իրանագետը: Իսրայելյանի կարծիքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտադրված չմասնակցեց ԻԻՀ Հասան Ռոհանիի երդման արարողությանը՝ ցույց տալու համար, որ երկու երկրների միջև խնդիրներ կան, և Ադրբեջանը հրաժարվում է այն պայմանավորվածություններից և համաձայնություններից, որոնք եղել են երկու երկրների միջև: «Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող իրանալեզու կայքերը պարծենալով ներկայացնում են, թե Ռոհանին հրավիրեց Ալիևին այցելել երդման արարողությանը, սակայն Ալիևը մերժեց: Բնականաբար, Միլի Մեջլիսի նախագահ Օքտայ Ասադը այն գործիչը չէ, ով որոշումներ է կայացնում : Սա, իհարկե, Ադրբեջանի կողմից հստակ մեսիջ է՝ ուղղված Թեհրանին, որ այսուհետ այս ձևաչափով են զարգանալու երկկողմ հարաբերությունները և կարծում եմ` Թեհրանը վերանայելու է Հարավային Կովկասում իր վարած քաղաքականությունը, և այս քաղաքականության մեջ Հայաստանը իր կարևոր դերակատարումը կունենա»,- եզրափակեց Իսրայելյանը:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am