Իշխանությունը որոշել է ճնշումների միջոցով մեկ մարդ գողանալ ընդդիմությունից

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 10-ին Բերդ համայնքում ավագանու նիստ է նշանակված, սակայն ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի նախընտրական ցուցակի 1-ին, 2-րդ եւ 36-րդ համարները, ինչպես նաեւ Բերդի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը կալանավորված են։

Ցուցակի 1-ին համարը` գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը, արդեն 11 ամիս է՝ կալանավայրում է եւ հենց կալանավայրից է հաղթել ընտրություններում, իսկ 2-րդ համարը` Բերդի համայնքապետի ԺՊ Սամվել Հովսեփյանը, կալանավորվեց վերջերս հարուցված քրեական գործի շրջանակներում, ըստ որի՝ Սամվել Հովսեփյանը, Լեւոն Առաքելյանը եւ ցուցակի 36-րդ համար Հասմիկ Մելիքյանը հարկադրել են Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենի ԺՊ Աստղիկ Առաքելյանին, որ հօգուտ «Զորավոր համայնքի» քարոզչություն իրականացնի։ Հարուցված քրեական գործի հիմքում Աստղիկ Առաքելյանի ցուցմունքն է, ինչպես նաեւ գաղտնալսվել է Հասմիկ Մելիքյանի խոսակցությունը, սակայն Սամվել Հովսեփյանի պաշտպան Գոռ Սաղոյանի կարծիքով՝ նույնիսկ այդ ձայնագրությունը չի կարելի ապացույց համարել։


«Հրապարակի» հետ զրույցում Սաղոյանն ասաց, որ Սամվել Հովսեփյանի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը դեռեւս չեն ստացել, դա է պատճառը, որ այն դեռ չեն բողոքարկել։ Այս ընթացքում կալանավայրում Սամվել Հովսեփյանը հացադուլ է սկսել։ Սաղոյանին հարցրինք՝ ուսումնասիրելով գործի նյութերը, մեղադրանքի հիմնավորվածությունը, կարո՞ղ է մեկնաբանել այն տեսակետները, որ հարուցված քրեական գործը բացառապես քաղաքական շարժառիթ ունի եւ կապված է Բերդում սեպտեմբերի 25-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների հետ։ «Ես որեւէ այլ պատճառ չեմ տեսնում, որովհետեւ, հաշվի առնելով մեզ ներկայացված նյութերը, որոնցում որեւէ ապացույց չկա Սամվել Հովսեփյանի վերաբերյալ, պարզ է դառնում, որ սա իրավական պրոցես չէ, որեւէ հիմնավորում չկա։ Խոսքն ապացույցների բավարար լինել-չլինելու մասին չէ, խոսքն ապացույց առհասարակ լինել-չլինելու մասին է։ Սամվել Հովսեփյանը հենց այդ նկատառումներից ելնելով հացադուլ է հայտարարել, քանի որ գտնում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, եւ, ի նշան բողոքի, հացադուլ է հայտարարել։ Այսօր արդեն հացադուլի 4-րդ օրն է»,- պատասխանեց փաստաբանը։

Հարցրինք՝ ի՞նչ նպատակ ունի քաղաքական հետապնդումը, ՔՊ-ն Բերդում ուզում է իշխանությո՞ւն զավթել, ինչպես դա եղավ Վանաձորի պարագայում, երբ հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանը մինչ այժմ կալանավորված է, իսկ նրա փոխարեն Փաշինյանը համայնքապետի պաշտոնակատար է նշանակել Արկադի Փելեշյանին` Ակային։ «Ես չեմ բացառում այդ տարբերակը, ուղղակի գործի իրավական մասից կարող եմ խոսել։ Ձեր ասածը բացառված չէ՝ հաշվի առնելով, որ «Զորավոր համայնք» դաշինքի 1-ին համարը կալանքի տակ է, 2-րդ համարն արդեն կալանքի տակ է։ Գուցե, եթե քվորում չապահովվի, ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի, գուցե ամեն ինչ դրան է գնում, չեմ բացառում, որ այդ ամենը կա, ուղղակի եկեք ես գնահատականներ չտամ»,- ասաց պաշտպանը։

Ինչ վերաբերում է Հովսեփյանին կալանավորելու հիմքերին, ապա դատարանը կալանավորման հիմք է համարել Հովսեփյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու վտանգը․ «Այսինքն, հաշվի առնելով իր պաշտոնեական դիրքը, լիազորություններն ու լծակները, վարույթն իրականացնող մարմինը ենթադրում է, որ Հովսեփյանն ազդեցություն կգործադրի իր ենթակայության տակ աշխատող անձանց նկատմամբ»։

«Հրապարակը» փորձեց զրուցել նաեւ Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատար Աստղիկ Առաքելյանի հետ, ում ցուցմունքի վրա է խարսխված այս գործը։ Նրան հարցրինք, թե Հասմիկ Մելիքյանը, Լեւոն Առաքելյանն ու Սամվել Հովսեփյանը, ովքեր իր ցուցմունքի հիման վրա կալանավորված են, ինչպե՞ս են փորձել իր վրա ճնշում գործադրել, արդյոք իրեն սպառնացե՞լ են, բռնությո՞ւն են կիրառել։ Սակայն Աստղիկ Առաքելյանը չպատասխանեց մեր հարցին՝ ասելով, որ իրեն հարմար չէ խոսել, տեղ պիտի մտնի, ու հայտնի էլ չէ, թե երբ կարող է խոսել։ Ապա անջատեց հեռախոսը։

Սեպտեմբերի 25-ի ընտրությունների արդյունքներով՝ «Զորավոր համայնք» դաշինքը մոտ 1500 ձայն ավելի է ստացել ՔՊ-ից։ Եվ մանդատները բաշխվել են այսպես․ «Զորավոր համայնք»՝ 11, ՔՊ՝ 8, «Արժանապատիվ սերունդ»՝ 2 մանդատ։ Մանուչարյանը կալանավորված է, ուստի չի կարող ներկա գտնվել եւ քվեարկել ավագանու նիստում, որտեղ համայնքապետ պետք է ընտրվի։ Կալանավորվեց նաեւ համայնքապետի ԺՊ Սամվել Հովսեփյանը, ով ավագանու ցուցակի 2-րդ համարն է։ Այսինքն՝ Քննչական կոմիտեի միջոցով ուժերի հարաբերակցությունը դարձրին 9/10։

Եթե Հովսեփյանին չձերբակալեին, Մանուչարյանը կարող էր ինքնաբացարկ հայտնել, ցուցակից նոր մարդ կմտներ, եւ 11 ձայնով կընտրեին համայնքապետ։ Իսկ այսպես ամեն ինչ արվում է, որ իշխանությունը խլեն հաղթած ուժից։ Հոկտեմբերի 10-ին նշանակված է ավագանու առաջին նիստը, ԶՀ-ն, ըստ ամենայնի, չի ներկայանա նիստին, եւ քվորումի բացակայության պատճառով նիստը չի կայանա։ Իշխանությունը որոշել է ճնշումների միջոցով մեկ մարդ գողանալ ընդդիմությունից, որը կողմ կքվեարկի իրենց թեկնածուին, եւ համայնքապետ կդառնա ՔՊ-ականը։ Հակառակ պարագայում՝ եթե այս սցենարը գլուխ չգա, 20 օրից Նիկոլ Փաշինյանն իր ուզած մարդուն կնշանակի համայնքապետի ԺՊ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1208 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն Օմանի ծոցում կրակ է բացել իրանական տանկերի վրա Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի «անընդունելի» և «սադրիչ» հայտարարությունները Դուք բոլորդ Վահագն Ալեքսանյան եք դարձել, այ էդ կարգի իջել եք․ Քրիստինե Վարդանյան (video) Անբավարար առաջադիմությունը՝ տարկետման ավարտ. կառավարությունը որոշում կկայացնի. «Ժողովուրդ» Դուք ով եք․ Գեղամ Մանուկյանի եղբայրը Բաքվում խոշտանգվում է, դուք Ալիևին շնորհակալություն եք հայտնում (video) Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ» Նիկոլը գլուխը պատին է տվել, վախեցնում է ժողովրդին․ Հարցում (video) Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am