Փողը տվել են, միջոցառումը դեռ չկա

«Հրապարակ օրաթերթը» գրում է. Նիկոլ Փաշինյանի իշխանության խորհրդանիշներից մեկը՝ նրա հորինած «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, հայտնի չէ, թե երբ կկայանա կամ, ընդհանրապես՝ կկայանա՞, թե՞ ոչ, սակայն սահմանված ընդհանուր գումարի մեծ մասն արդեն, ըստ պայմանագրի, վճարվել է ընկերություններին։ Հիշեցնենք, որ այս մրցանակաբաշխությունը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 21-ին, Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո այն փոխարինում է անկախության օրվա միջոցառումներին, իր բնույթով այս միջոցառումը Փաշինյանի մեծարման երեկո կարելի է համարել, քանի որ վերջինս մրցանակներ է հանձնում, իր կարծիքով, «մեր ժամանակների» հերոսներին։ Օրինակ, 2020-ին այս մրցանակին արժանացել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «COVID-19» կլինիկայի ղեկավար Սարգիս Ղազարյանը, ժամկետային զինծառայող Նարեկ Հակոբյանը, «Մարկոս թոյս» ընկերության հիմնադիր Սեւակ Մարկոսյանը:
Կառավարության լրատվական վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միջոցառման անցկացման օրը դեռեւս հայտնի չէ։ Իսկ գումարը փոխանցվե՞լ է միջոցառումը կազմակերպող ընկերություններին, Խաչատրյանն այս հարցին չպատասխանեց՝ ասելով, որ տեղեկություն չունի, պետք է գրավոր հարցում ուղարկենք։

Այս տարի այդ միջոցառման համար նախատեսվել է 155 մլն դրամ, որը մեկ անձից գնման ընթացակարգով՝ առանց մրցույթի, բաժանվել է 3 ընկերությունների միջեւ․ «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ին՝ 33 մլն 750 հազար դրամ, 40 մլն 410 հազար դրամ՝ «Բրիջդ» ՍՊԸ-ին, եւ 80 մլն 183 հազար դրամ էլ՝ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ին։ Այս ընկերություններն այդ գումարով սեպտեմբերի 21-ին Գառնու տաճարում պիտի կազմակերպեին ու անցկացնեին հանդիսավոր միջոցառումը, սակայն սեպտեմբերի 19-ին կառավարությունը հայտարարեց, որ միջոցառումն անժամկետ հետաձգվում է։ Հետաձգման պատճառը, ըստ ամենայնի, Ադրբեջանի սկսած ռազմական գործողություններն էին մեր սահմաններին։

Բանն այն է, սակայն, որ, ըստ այս ընկերությունների հետ կնքված պայմանագրերի, վարչապետի աշխատակազմն արդեն իսկ գումարների մեծ մասը փոխանցել է ընկերություններին՝ որպես կանխավճար։ Օրինակ՝ «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ին սեպտեմբերի համար նախատեսված է եղել 20 մլն 250 հազար դրամ կանխավճար, այսինքն՝ ընդհանուր գումարի 60 տոկոսի չափով։ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ին որպես կանխավճար է տրվել 48 մլն 110 հազար՝ դարձյալ 60 տոկոս, իսկ «Բրիջդ» ՍՊԸ-ին՝ 12 մլն 122 հազար դրամի չափով, այսինքն՝ 30 տոկոս։ Ստացվում է, որ միջոցառման համար նախատեսված 155 մլն դրամից մոտ 80 մլն-ն վարչապետի աշխատակազմն արդեն տրամադրել է որպես կանխավճար։

Մենք փորձեցինք կապվել այս ընկերությունների հետ եւ հասկանալ, թե գումարի որ մասն են ստացել, որը՝ ոչ, ինչ աշխատանքներ են արել այդ գումարի դիմաց, եւ երբ է տեղի ունենալու միջոցառումը։ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի աշխատակիցը, որը չներկայացավ, ասաց, որ տնօրեն Վազգեն Պողոսյանն այս պահին Հայաստանում չէ, միայն նա է իրավասու այդ հարցերին պատասխանել։ Նշենք, որ այս ընկերության մասին բաց աղբյուրներում գրեթե տեղեկություն չկա։ Ընկերության ֆեյսբուքյան էջը ստեղծվել է այս տարվա մայիսի 20-ին։ Տնօրեն Վազգեն Պողոսյանը եղել է նախկին նախագահ Արմեն Սարգսյանի օգնականը, Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունից 5 օր հետո՝ մարտի 18-ին, ազատվել է այդ պաշտոնից։

«Սթեյջ Սթայլ» ընկերությունից եւս մեր հարցերին չպատասխանեցին, փոխտնօրենն ասաց, որ իրենց ընկերությունը մեծ է, եւ վարչապետի աշխատակազմի հետ կնքված պայմանագրի կատարման ընթացքից տեղյակ չէ։ Առաջարկեց հարցերը գրավոր ուղարկել։ Ինչ վերաբերում է «Բրիջդ» ՍՊ-ին, ապա այս ընկերության մասին եւս գրեթե ոչ մի տեղեկություն չկա բաց աղբյուրներում, միայն հայտնի է, որ տնօրենը Նարեկ Չախոյանն է, ընկերությունը գրանցվել է 2015 թվականին։

Սույն ընկերությունների եւ վարչապետի աշխատակազմի միջեւ կնքված պայմանագրում մի հետաքրքիր դրվագ էլ կա, որը վերաբերում է անհաղթահարելի ուժին՝ «ֆորսմաժորին», որը սովորաբար գրվում է պայմանագրերում։ Ըստ այդ կետի՝ «Սույն պայմանագրով եւ սույն պայմանագրի հիման վրա կնքված համաձայնագրերով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետեւանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, եւ որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական եւ արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը եւ այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3  ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին»։

Նշենք, որ Հայաստանն Ադրբեջանին կամ հակառակը՝ Ադրբեջանը Հայաստանին պատերազմ չի հայտարարել, ռազմական կամ արտակարգ դրություն չի սահմանվել, հետեւաբար` ֆորսմաժոր եւ պայմանագիրը լուծելու հիմք կառավարությունը չունի։ Սակայն փողը հետ ստանալու ձեւ էլ չունի, որովհետեւ նրանք կարող են ասել, որ գումարները ծախսել են` նախնական ծախսեր են արել եւ չեն կարող վերադարձնել: Գուցե փողի մնացած մասը չստանան, բայց 80 միլիոն դրամ` ոչինչ չանելու դիմաց, քիչ չէ:

Ուղղակի արձանագրենք, որ գործ ունենք հանրային միջոցների հերթական մսխման, վատնման հետ, եւ սա առաջին դեպքը չէ, որ այս իշխանությունները բյուջեից փողեր են դուրս գրում, իսկ դրա դիմաց հասարակությունը ոչինչ չի ստանում:

 

դիտվել է 432 անգամ
Լրահոս
Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, հավաստիացրել է քննիչը 80 հազարը՝ 9 միլիոնի ստվերում. Հովիկ Գրիգորյան «ՔԱՅԼԱՐԱԾ ԲԱՌԻԳԱՅԻ ՀԵՔԻԱԹԸ» «Ժամանակի հետ մեր հերոսը հասկացավ, որ իր հոգին տենչում է շատ փող և բարձր պաշտոն». Ռուբեն Հակոբյան Գլխավոր դատախազը ՔՊ-ի Արթուր Հովհաննիսյանի հետևից ԱԺ պետք է գնա Իրանն Ադրբեջանին խիստ նախազգուշացում է տվել. Արթուր Խաչիկյան Միայն Նիկոլի Հայաստանում կարող է աթեիստ ՔՊ-ականը պահանջել եկեղեցու իբր բարեփոխում Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով․ միայն ուրախալի մի բան կա․ Արսեն Բաբայան (video) Գևորգ Սուջյանի ակնարկը «Opel»-ը «Սեմոյի մոտ» բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում Նախագահը ներողություն կխնդրի՞ «Ինչ-որ մեծ նախագիծ իրենք կա՛մ գլուխ չեն բերի, կա՛մ գլուխ կբերեն այն ձևով, որ կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ». «Փաստ» Արդյոք Եվրոպայում այդքան կույր են, խուլ ու համր Որոշ օրենքներում կկատարվեն փոփոխություններ. ի՞նչ առնչություն կա Միջազգային քրեական դատարանի հետ Դուք կարող եք Ադրբեջան ձեր այցի շրջանակում գերությունից ազատել հայերին. Թաթոյանի ուղերձը՝ Վենսին (video) Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք-2 Կամավոր Վարդան Մադաթյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Ջրականում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց Ինչպես Սամվել Կարապետյանը 400 մլն դրամ ներդրեց և վերակառուցեց Լոռու մարզի Տաշիրի մշակույթի տունը (video) Քաղաքացիական հագուստով եկեղեցին հսկում են, սա խայտառակություն է․ Տեր Պսակ (video) «Գագարի մոտ» ռեստորանի մոտ ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. shamshyan.com Բուժօգնության մերժո՞ւմ, թե՞ հրահանգ․ երբ շտապօգնության բերած հիվանդին չեն ընդունում. Անուշ Պողոսյան Իրան շարժվող «հսկայական ուժն» ավելի մեծ է, քան Վենեսուելայի մերձակայքում ավելի վաղ տեղակայված ուժերը․ Թրամփ Թեհրանից դեպի Երևան երկու չվերթ չեղարկվել է Եկեղեցու դեմ շարունակվող հալածանքի հարցում խնդրահարույց է հայ «մտավորականության» անտարբեր կեցվածքը Մեր տարածաշրջանում ամերիկյան աշխարհաքաղաքական շահերի առաջխաղացման կարևոր հանգրվաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am