Օգոստոսի 4-ին Ադրբեջանը Տավուշի դիմաց «կորցրել է» երկու զինծառայող

Razm.info-ն գրում է. Ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ, ամենայն հավանականությամբ օգոստոսի 4-ին, Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի դիրքերում (ՀՀ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դիմաց) սպանվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող։ Ադրբեջանի բանակի պայմանագրային զինծառայող, 1986 թ․ ծնված Ահմադով Շահին Շամիստան օղլուի (Əhmədov Şahin Şəmistan oğlu) մահվան մասին հայտնել են նրա համագյուղացիները, հարազատները՝ Աղստաֆայի շրջանի Սադըխլը գյուղից։ Թարմացում․ Ադրբեջանական ընդդիմադիր MeydanTV լրատվակայքը փոխանցում է Թովուզի շրջանի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչից ստացած տեղեկությունը, որ Ահմադով Շահինին, ինչպես նաև ժամկետային զինծառայող Մուսաև Վահիդին սպանել են համածառայակիցները։ Նշվում է, որ զինծառայողներին Ադրբեջանի ԶՈւ դիրքերից մեկի կողքով անցնելիս սպանել են համածառայակիցները, այն բանից հետո, երբ նրանք չեն կարողացել ասել «գաղտնաբառը»։ Առայժմ մահվան ստույգ պատճառը չի նշվում, պաշտոնական որևէ տեղեկատվություն չի տարածվել։ Ըստ ադրբեջանցի օգտատերերից մեկի գրառման՝ զինծառայողը մահացել է Ալիբեյլի գյուղի դիրքերում հերթապահություն իրականացնելիս։ Տարօրինակ զուգադիպությամբ՝ օգոստոսի 4-ին բաց աղբյուրներից հայտնի էր դարձել Ալիբեյլի գյուղի դիրքերում Ադրբեջանի բանակի մեկ այլ զինծառայողի մահվան մասին։ Այդ ժամանակ նշվում էր, որ Մուսաև Վահիդ Վուգար օղլուն (Musayev Vahid Vüqar oğlu) սպանվել է «հայկական կողմի կրակոցից»։ Այս դեպքի կապակցությամբ ևս ադրբեջանական կողմը պաշտոնական տեղեկություն չի տրամադրել։ Մանրամասները՝ այստեղ:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am