Երևանում ոգեկոչել են Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին ներկա են գտնվել մայրաքաղաքի մանկական զբոսայգում տեղադրված Խաղաղության ուխտի հուշաքարի մոտ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին նվիրված  արարողությանը: Իր խոսքում մշակույթի վարչության պետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է 72 տարի առաջ ճապոնական քաղաքների ատոմային ռմբակոծությունը, որին զոհ են գնացել տասնյակ հազարավոր մարդիկ: Ռուբեն Հովհաննիսյանը նաև երևանցիների ցավակցությունն է փոխանցել ճապոնացի բարեկամ ժողովրդին: Նա երկու ժողովուրդների բարեկամության վառ օրինակ է համարել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս զբոսայգում տեղադրված հուշաքարը և հավելել, որ հայ և ճապոնացի ժողովուրդների բարեկամության ուշագրավ դրսևորումներից էր նաև Երևանի քաղաքապետարանի «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի փայլուն համերգաշարը ճապոնական քաղաքներում, որտեղ հայ երեխաները ելույթներ են ունեցել ճապոներեն լեզվով: 20597371_1403977886353241_4458361388547446493_n Ողբերգության տարելիցին նվիրված արարողության ժամանակ հիշատակի խոսք են ասել նաև ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, ի դեպ՝ հայերեն լեզվով, և «Հիկարի» կենտրոն ՀԿ նախագահ Կարինե Փիլիպոսյանը: Որպես աշխարհում խաղաղության պահպանման յուրօրինակ կոչ՝ հուշաքարին դրվել են թղթե կռունկներ, ինչպես նաև խաղաղության խորհրդանիշ թռչուն` թևերին պատկերված Հայաստանի և Ճապոնիայի պետական դրոշները: Խաղաղության հայկուներով պատրաստված ու լույս ընծայված գրքույկների մեկական օրինակներ էլ  հանձնվել են Ռուբեն Հովհաննիսյանին և Էյջի Տագուչիին: Հարկ է նշել, որ Խաղաղության ուխտի հուշաքարը Երևան էր բերվել 2014թ.` Հիրոսիմայից, իսկ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող այգում հիշատակի այդ անկյունն ստեղծելու համար Հիրոսիմայի քաղաքապետը շնորհակալական ուղերձ էր հղել Երևանի քաղաքապետին:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am