Ռուսաստանում 6 երեխաների հորը մեղադրում են թմրանյութերի «ռեկետի» մեջ
Ռուսաստանի Կամենսկ-Ուրալսկ քաղաքում փետրվարի 16-ից Ելենա Աթայանը բողոքի ակցիա է անցկացնում Գլխավոր դատախազության շենքի դիմաց իր ամուսնուն՝ Արմեն Աթայանին եւ նրա եղբորը՝ Արման Աթայանին ձերբակալելու պատճառով: Եղբայրներին ձերբակալել էին 2015թ. աշնանը: Ելենա Աթայանի խոսքով՝ իր ամուսնուն ու տագրին ապօրինի են ձերբակալել: Նա կադրեր է հրապարակել, որոնցում երեւում է, թե ինչպես են ոստիկանության զինված աշխատակիցները ավտոլվացման սրահում ձերբակալում եղբայրներին: Ելենան նշել է, որ ոստիկանները գումար են պահանջել՝ ասելով, որ եթե իր ամուսինը «Պորշե Կայեն» է վարում, պետք է իրենց գումար վճարի: Սակայն չստանալով իր ուզածը՝ ոստիկանները հայտնել են, որ կձերբակալեն նրան, փոխանցում է Shownewstv-ն: Նշենք, որ 6 երեխաների հայր Արմեն Աթայանին մեղադրել են թմրանյութերի «ռեկետի» մեջ:
