Մեղադրանք է առաջադրվել Կարլ Լագերֆելդին
Հայտնի մոդելյորԿարլ Լագերֆելդը կասկածվում է լուսանկարչական գործունեությունից, ինչպես նաև գեղարվեստական ալբոմներ հրապարակելուց ստացած 15 միլիոն ֆունտ (20 միլիոն եվրո) եկամուտ թաքցնելու մեջ: Ոստիկանության տվյալներով՝ նա խաբել է ֆրանսիական հարկային ծառայությանը, հայտնում է Daily Mail-ը: Իր խարդախությունները իրականացնելու համար 82-ամյա Լագերֆելդը օգտագործել է բրիտանական կեղծ ֆիրման: Համաձայն հետաքննության տվյալների` այդ ֆիրման գտնվում է Փարիզում նրա բացած 7L հրատարակչության շենքում, որի միջոցով բիզնեսմենը անցկացրել է չհայտարարված եկամուտները, ինչը նշանակում է, որ հարկեր չի վճարել: Գերմանացի լուսանկարիչ և մոդելյոր Կարլ Լագերֆելդը 1974 թվականին հիմնել է Karl Lagerfeld Impression սեփական բրենդը, հետագայում աշխատել է Chloé, Krizia, Charles Jourdan և Fendi ֆիրմաների հետ, իսկ 1983 թվականին դարձել է Chanel-ի ստեղծագործական տնօրենը: Նա նաև աշխարհի ամենահարուստ կատվի տերն է:
