Ես ոչ էլ հավես ունեմ. Արմավիրի քաղաքապետը՝ վարչապետի դիտողության մասին. 1in.am
«Ես ոչ էլ հավես ունեմ ոչ մի բանի հետ»,- այսպես արձագանքեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե ինչպես կբացատրի վարչապետ Կարեն Կարապետյանի զայրույթը: «Սայթերում ամեն ինչ դրված է: Ասում եմ՝ հավես չունեմ: Ցտեսություն»,- զայրացած նետեց քաղաքապետը և անջատեց հեռախոսը:
Հիշեցնենք, որ երեկ Արմավիրի մարզում կայացած խորհրդակցության ժամանակ Կարեն Կարապետյանը բավական կոպիտ տոնով դիտողություններ արեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին քաղաքի խնդիրներին, իրավիճակին չտիրապետելու համար: «Բա ես ումի՞ց հարցնեմ, 4-րդ զախոդից նոր օդից թիվ եք ասում»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ քաղաքապետից հետաքրքրվում էր քաղաքին անհրաժեշտ տեխնիկայի և այլ խնդիրներից: Նշենք, որ ավելի ուշ այդ խորհրդակցությունից հենց քաղաքապետին դիտողություն անելու կտորը լրատվամիջոցներին տրամադրել էր հենց կառավարությունը: