Նիկոլը պատասխանեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, Տեր-Պետրոսյանը խաղից դուրս եկավ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ տված հարցազրույցում անդրադարձավ նաեւ կաթողիկոսի հովանու ներքո Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հանդիպմանը եւ այդ հանդիպման շրջանակներում Տեր-Պետրոսյանի առաջարկած կոնսոլիդացիային։ Լրագրողը նախ հիշեցրեց, որ առաջին նախագահն այդ հանդիպման ժամանակ առաջարկել է կիսել պատասխանատվությունն այն ստորագրվելիք փաստաթղթի համար, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ենթադրաբար, պատրաստվում է ստորագրել, ապա հարցրեց․ «Դուք, ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում այդ կոնսոլիդացիայի գաղափարին, պատրա՞ստ եք նախկին ղեկավարների հետ հանդիպել, պատրա՞ստ եք նրանց ներկայացնել բանակցային նյուանսներ, եւ, ընդհանրապես, Ձեր կարծիքով՝ կոնսոլիդացիայի անհրաժեշտություն կա՞ նախկին ղեկավարների եւ Ձեր միջեւ»։ Պարզ է, որ նախապես ծրագրված հարցեր էին հնչում, եւ Նիկոլ Փաշինյանը ցանկացել էր այս հարցին պատասխանել` իր տեսակետն այդ հանդիպումների մասին բարձրաձայնել:

Փաշինյանը երկար-բարակ պատասխան է տալիս` կոշտ որակումներ չի անում, իհարկե, բայց պարզ հասկացվում է, որ որեւէ ցանկություն չունի նախկինների հետ «կոնսոլիդացվելու», նրանց խորհուրդներն ու աջակցությունը ստանալու եւ նրանց հետ պատասխանատվություն կիսելու։ «Գիտե՞ք, պետք է հասկանալ՝ ինչ է նկատի առնվում, որովհետեւ եթե կա այդպիսի համատեքստ, թե իշխանությունն ի վիճակի չէ պատասխանատվություն վերցնել, եւ նրան պետք է ինչ-որ բանի համար օգնել՝ պատասխանատվություն վերցնել, ես կարող եմ ասել, որ իշխանությունը, կառավարությունը եւ անձամբ ես գիտակցում ենք երկրի ճակատագրի համար ունեցած պատասխանատվությունը, եւ այդ պատասխանատվությունը մենք պատրաստ ենք վերցնել եւ այդ պատասխանատվությունը մենք նաեւ ստացել ենք մեր ժողովրդից»,- ասում է ՀՀ առաջին նախագահի սիրելի «ազգակործան պատուհասը»։ Այսինքն, անգամ ամենաօրհասական պահին այս մարդը համախմբման, որեւէ մեկի խորհուրդը լսելու եւ որեւէ խելացի առաջարկ իրականացնելու ցանկություն չունի: Թշնամին չոքել է մեր դռանը, եւ մեր երիտասարդները զոհվում են սահմանին, իսկ ինքը, բառի բուն իմաստով, «գրողի ծոցն» է ուղարկում Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ մյուս նախկին նախագահներին՝ ասելով, որ «ես ձեր օգնության կարիքը չունեմ, ես միայնակ եմ որոշումներ կայացնում, եւ վերջ», իսկ թե արդյունքում երկիրը կկործանվի` դա մեր ժողովրդի որոշումն է, ինքն է ընտրել ինձ։


Մենք փորձեցինք այս թեմայով մեկնաբանություն ստանալ երեք նախագահների թիմակիցներից՝ հասկանալու, թե այս հայտարարությունից հետո ինչ են մտածում նախկին նախագահների հանդիպումների ձեւաչափի մասին, եւ արդյոք այդ հանդիպումները կարո՞ղ են ուղղված լինել երկրի ղեկավարին խորհուրդներ տալուն, կամ, ինչպես Տեր-Պետրոսյանն է ասում` «երկխոսություն սկսելուն»։ ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի այդ պատասխանը հենց Լեւոն Տեր-Պետրոսյանին էր ուղղված, ոչ թե մյուս նախագահներին։ «Կարծում եմ՝ Նիկոլի պատասխանն ուղղված էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ ես ձեր աջակցության կարիքը չունեմ, ինչ ուզեմ՝ կստորագրեմ։ Ուրիշ բան չի ասել, որովհետեւ իր շուրջ համախմբման ցանկություն ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ նախագահները կարծես թե չեն հայտնել»,- ասաց նա։ Մեր հարցին՝ նախկին նախագահների հանդիպման նպատակը, այդ դեպքում, ո՞րն էր, Զաքարյանն ասաց․ «Նպատակը ստեղծված իրավիճակից ելքեր գտնելն էր։ Իսկ որ իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է եւ խիստ մտահոգիչ, որ մենք կա՛մ կկանգնենք նոր պատերազմի առաջ ու դրանով՝ պետականության կորստի առաջ, կա՛մ առանց պատերազմի՝ Նիկոլի ստորագրությամբ պետականության կորստի առաջ, հետեւաբար, ստեղծված իրավիճակն ինքնին պարտադրում է, որ նախագահների ձեւաչափի շուրջ որոշակի հանրային ակնկալիքներ ձեւավորվեն։ Իսկ կոնսոլիդացիայի գաղափարն այն է, որ հասարակության կոնսոլիդացիա պետք է լինի՝ առանց Նիկոլի։ Նիկոլն էդ կոնսոլիդացիայի մեջ անելիք չունի։ Այսինքն՝ խնդիրն իր շուրջ կոնսոլիդացվելը չէ»։ Ռոբերտ Քոչարյանի թիմակից, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ ասաց, որ կոնսոլիդացիան չէր այդ հանդիպումների նպատակը, եւ հղում արեց Ռոբերտ Քոչարյանի խոսքերին․ «Ինչպես ասել է երկրորդ նախագահը՝ պրոբլեմի շուրջ կոնսոլիդացիա չի լինում, կոնսոլիդացիա լինում է նպատակի շուրջ»։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ առաջին նախագահի թիմակիցներից, բայց նրանք համառորեն չցանկացան որեւէ մեկնաբանություն տալ։ Ասացին՝ լռության ուխտի մեջ են, երեւի մի երկու օրից կխոսեն, նշեցին, որ մեր զանգից հետո թիմով հավաքվում են` քննարկելու իրավիճակը։ Բայց երկու օր սպասելու կարիք չեղավ։ Հավանաբար, այդ հանդիպման արդյունքում որոշվեց, որ պետք է հայտարարություն տարածեն ՀԱԿ առաջնորդի խոսնակ Արման Մուսինյանի բերանով, ով իր էջում գրեց․

«Պետք է արձանագրել, որ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենեւին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք, սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով, արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը: Ի դեպ, ՀՀ առաջին նախագահը հարկ է համարում նաեւ ընդգծել, որ Վեհափառի նախաձեռնության շնորհիվ տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն. 1998 թվականից ի վեր՝ Հայաստանում կայացավ առաջին լուրջ քաղաքական բանավեճը»։ Սա նշանակում է, որ առաջին նախագահը դուրս է գալիս նախագահների ձեւաչափից։

Կշարունակե՞ն արդյոք մյուս նախագահները եւ Վեհափառը հանդիպումները, ի՞նչ ազդեցություն կունենա Լեւոն Տեր-Պետրոսյանի այս հայտարարությունը նրանց նախաձեռնության վրա, երեկ մեզ չհաջողվեց պարզել: Բոլոր նրանք, ովքեր կարող էին որեւէ կերպ մեկնաբանել, երեկ հրաժարվեցին խոսել այս մասին: Նախագահների գրասենյակներից ասացին, որ դեռ չեն քննարկել, թիմակիցները հղում արեցին գրասենյակներին: Պարզ էր, որ բոլորն անակնկալի էին եկել: Թեեւ բոլոր խելացի մարդիկ հասկանում էին, որ այս անգամ եւս նախկին նախագահների կոնսոլիդացիա չի ստացվելու, եւ այդ ձեւաչափը հենց Լեւոն Տեր-Պետրոսյանն է ձախողելու: Գոնե նրա` Հ1-ին տված հարցազրույցից հետո սա ակնհայտ էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 521 անգամ
Լրահոս
Երբ է այս ամենը վերջանալու (video) 34-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը Ադրբեջանում պետական մակարդակով Հայաստանի դեմ մշակվում է անթաքույց զավթnղական ծրագիր․ ադրբեջանագետ «Սուր էկզոգեն թունավորում»-ով «Սիսիան» բկ են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, որոնցից 3-ը` անչափահաս Ռեժիմի արշավանքը Եկեղեցու նկատմամբ մնացել է կոկորդներին․ Տիգրան Աբրահամյան Արտակարգ․ ավտոմեքենա է այրվել Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր. «Ժողովուրդ» Երևանի կոնյակի գործարանը ապահովվում է Գեղամ Գևորգյանի առողջապահական ապահովագրությունը. «Ժողովուրդ» Ամեն ինչ չափ ու սահման ունի. մի՛ փորձեք առնվազն ինքներդ ձեզ խաբել. «Փաստ» Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ» Փաշինյանի դիսկոտեկի մասսովկան ապահովել են տարեց պատգամավորները. «Հրապարակ» Վեհափառին կալանավորելու սպառնալիք-մեսիջներ են փոխանցում Մայր Աթոռին. «Հրապարակ» Ինչպես են թույլ տվել ԲԿ-ում պատարագ մատուցել. «Հրապարակ» Հները չկառուցած՝ նոր խոստումեր են տալու. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են. «Ժողովուրդ» Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. «Փաստ» Ի՞նչ աղմուկ է «Արարատ 73» ֆիլմի շուրջ. «Ժողովուրդ» Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը՝ Փաշինյանին «փոշիով» չաջակցելու համար. «Հրապարակ» Ազգային ժողովի պատվերով 4 մլն դրամի տիկնիկային ներկայացումներ են կազմակերպվել «Մեզ թվաց՝ երկրաշարժ ա, ուժեղ ցնցվեց շենքը». փլուզում Վարդաշենի վթարային շենքում Ինչ է պակասում հավաքական ընդդիմությանը․ Արմեն Աշոտյան Մեզ համար այս հարցը փակված է․ Զելենսկի Արտառոց դեպք՝ Երևանում․ բուժառուներին հրաժարվում են ընդունել հիվանդանոցում ՌԴ ՊՆ-ն հայտնել է «Իսկանդեր» հրթիռներով HIMARS և С-300 հրթիռների ոչնչացման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am