Դուբայի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է,որ Դուբայում հրդեհ է բռնկվել զբոսաշրջիկների շրջանում հայտնի թաղամաս համարվող Dubai Marina-ում գտնվող հյուրանոցներից մեկում: Այդտեղ անցած շաբաթ բնակելի երկնաքերերում երկու հրդեհ էր գրանցվել:Հյուրանոցի ղեկավարությունը հաստատել է, որ հյուրերից ոչ ոք չի տուժել։
«Մենք հաստատում ենք, որ հյուրանոցում հրդեհ է բռնկվել: Այն արագ հսկողության տակ է վերցվել, բոլոր հյուրերն անվտանգ տարհանվել են»,- հայտնել են հյուրանոցից։
Սա երկու շաբաթվա ընթացքում նույն թաղամասում արդեն երրորդ հրդեհն է: Ուրբաթ խոշոր հրդեհ է տեղի ունեցել աշխարհի ամենաբարձր երկնաքերերից մեկում՝ 87-հարկանի Torch Tower-ում: Կիրակի նույն թաղամասում հրդեհվել է 73-հարկանի Tiger Tower-ը, այդտեղ փոքր հրդեհն արագ մարվել է:
