Ինչպես է իր հեռանալը հիմնավորում Նիկոլը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է ՀՀ–ն ղեկավարել ընտանեկան «Հայկական -Թուրքական ժամանակ» թերթոնի գլխավոր խմբագրի կարգավիճակով։ Նա իր թերթոնի միջոցով է ներկայացրել Ադրբեջանի պահանջները Հայաստանից ու բացահայտել, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի մասին Ալիևի պատկերացումները։

Նիկոլի փոխանցմամբ՝ Ալիևը հետևյալ 5 կետերն է դնում Հայաստանի առաջ․

1.ԼՂ պաշտպանության բանակի լուծարում,

2.ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով,

3.Միջանցք Հայաստանի տարածքով,

4․Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը),

5.Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

Նկատենք, որ այս կետերից որևէ մեկի բավարարումը կբերի Հայաստանի ու Արցախի ամբողջական կապիտուլյացիային։ Այստեղ զիջման տեղ չկա։

Նիկոլը թերթոնում չի գրել, թե ո՞րն է իր տեսակետն այս կետերի վերաբերյալ, բայց դատելով նրա ելույթներից, ինքնաասուլիսներից ու ինքնահարցազրույցներից՝ կարող ենք պնդել, որ նա կողմ է առաջին երկու կետին, քանզի պարբերաբար քարոզում է «Ղարաբան Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսը։ Օրերս էլ հայտարարեց, որ ինքը չի ուզում խառնվել Արցախի խնդիրներին, թող Ստեփանակերտն ու Բաքուն իրար հետ պայմանավորվեն։ Նաև ավելացրեց, որ ինքն ընդունելի է համարում, որ «խաղաղության» համաձայնագրում կարող է բառ անգամ չլինել Արցախի մասին։

Ինչ վերաբերում է մյուս կետերին, ապա Նիկոլը դեմ է 3–րդ կետի պահանջին։

4–րդ կետի մասով նա Ալիևին առաջարկում է առաջնորդվել 1991–ին դե ֆակտո արձանագրված քարտեզով և Ալիևից խնդրում է 29.800 քառակուսի կիլոմետրով տարածք։

5–րդ կետին Նիկոլը դեմ չի լինի, եթե պարզվի, որ Ալիևը պատերազմի հանցագործների կարգավիճակում տեսնում է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, քանզի և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների դեմ նույն տրամադրվածությունն ունեն։

Այս ամենը ևս մեկ անգամ հիմնավորում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե «խաղաղության դարաշրջան» է բերում, այլ Հայաստանի ու Արցախի կործանում։ Դա թույլ չտալու թիվ մեկ նախապայմանը նրա հեռացումն է վարչապետի աթոռից։ Միայն նոր վարչապետով ու ազգային համաձայնության նոր կառավարությամբ է հնարավոր կանխել աղետն ու փրկել մեր երկիրը։ Մնացածը դատարկ խոսակցություններ են։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 1363 անգամ
Լրահոս
Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ Փաշինյան, Ալեն ու Հայկ Սարգսյան, էդ փողերը վերադարձվելու են․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am