Սարսափելի է այս յոթ անզեն հայ տղամարդկանց ակնհայտ սպանությունը. դե Վաալ
Carnegie Foundation-ի վերլուծաբան Թոմաս դե Վաալն անդրադարձել է ադրբեջանցի զինվորների կողմից անզեն հայ զինվորների մահապատժի տեսանյութը։
«Սարսափելի է. 2020 թվականի պատերազմի ռազմական հանցագործությունների անպատժելիությունն ու հետաքննության բացակայությունը խթանում են նոր վայրագություններ եւ այժմ այս յոթ անզեն հայ տղամարդկանց ակնհայտ սպանությունը՝ Ադրբեջանի վերջին ներխուժման ժամանակ»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:
