Մենք իրավունք չունենք անպատիվ, ստորացած վիճակով, պայմաններով ու թելադրանքով որևէ կերպ խաղաղություն կնքելու․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ամենայն հայոց կաթողիկոսն առանձին առանձին հանդիպել է նախկին նախագահների հետ։ Մոտ օրերս սպասվում է համատեղ հանդիպում։ Տեղեկատվական արտահոսք եղավ, որ որոշ եպիսկոպոսներ չեն կիսում ՀՀ առաջին նախագահի հնչեցրած կարծիքները։ Ըստ որոշ լուրերի, Վեհափառը ՀՀ առաջին նախագահի դիրքորոշմանը համաձայն է, սակայն դրան դեմ են ընդդիմադիր եպիսկոպոսները, եւ նրանք վերջինիս վրա ճնշում են գործադրում։ Լուրեր կային, որ Վեհափառը հեռախոսազրույց է ունեցել նաեւ Փաշինյանի հետ, իսկ վերջինս այդ մասին պատմել է իր թիմակիցներին՝ խորհրդարանում փակ հանդիպման ժամանակ։


Առաջին նախագահի ու կաթողիկոսի հանդիպման մասին լուրը մասամբ հաստատեց Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը՝ տնօրեն Եսայի քահանա Արթենյանն իր էջով տեղեկացրեց, որ ՀՀ եւ ԼՂՀ նախագահների հաջորդ հանդիպման նախապատրաստման նպատակով Ամենայն հայոց կաթողիկոսն առանձին հանդիպումներ է ունեցել նախագահների հետ, եւ նախորդ օրը տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Իսկ «առանձնազրույցի բովանդակության եւ նաեւ վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը կեղծ են» եւ «նպատակ են հետապնդում ձախողել նախաձեռնված քննարկումների գործընթացը»։ Մոտավորապես նույնը տարածեց նաեւ ՀՀ առաջին նախագահի գրասենյակը՝ այդ «հորինվածքները․․․ միտված են իշխանության եւ ընդդիմության հնարավոր երկխոսության վիժեցմանը»։ «Ամենայն հայոց կաթողիկոսը եւ ՀՀ առաջին նախագահը քառասուն տարվա գործընկերներ են՝ Գեւորգյան ճեմարանում եւ «Էջմիածին» ամսագրում համատեղ աշխատանքի ժամանակներից։ Ուստի, նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն»,- գրել է Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։

Առնվազն 2 հարց է ծագում․ արդյոք նախագահների հանդիպումներն ի սկզբանե միտվա՞ծ էին «իշխանության եւ ընդդիմության երկխոսությանը», եւ ովքե՞ր են դա վիժեցնողները։ Իսկ թե ովքեր են ընդդիմադիր հոգեւորականները, դժվար չէ կռահել՝ լսելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հարցազրույցը․ «Լեւոնիզմի վրա եթե վաղուց գերեզմանաքար դրած լինեինք, այսօր մեր հայրենիքն այսքան փոքր, իսկ Եռաբլուրն այսքան մեծ չէր լինի: Այդ ազգակործան գաղափարին հետեւելով է, որ ոմանք կարծում են, թե Նախիջեւանը պետք է Ադրբեջանինը լինի, Կարսն ու Արդահանը պետք է Թուրքիայինը լինեն»։


Եղե՞լ են արդյոք քննարկումներ Վեհափառի եւ բարձրաստիճան հոգեւորականների միջեւ՝ երկիրն օրհասական վիճակից դուրս բերելու շուրջ։ «Ե՛վ այո, ե՛ւ ոչ»,- պատասխանեց Միքայել Սրբազանը։ «Ի՞նչ կա դրա մեջ, այսինքն։ Բոլոր հարցերը քննարկվել են Վեհափառի հետ տարբեր մակարդակներում, ինչպես որ ցանկացել է Վեհափառը, բայց դա չի քննարկվել հատուկ այդ ձեւաչափով հանդիպմանը ներկայացնելու համար»։

- Կարգավորման երկու հակասական տարբերակի մասին արդեն լսել ենք՝ ՀՀ առաջին նախագահի եւ երկրորդ նախագահի կողմից առաջ քաշված։ Կա՞ն հոգեւորականներ, ովքեր դեմ են Տեր-Պետրոսյանի դիրքորոշմանը։

- Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշման հետ ո՞վ է համաձայն որ։ Մեր եկեղեցում ես չգիտեմ՝ քանի հոգի կա, որ համաձայն է Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումների հետ։

- Օրինակ, Վեհափառ հայրապետը համաձա՞յն չէ։

- Ո՞վ ասաց։ Ոչ։ Նման բան չկա։

- Այսինքն՝ եկեղեցում համաձայնություն չկա՞ այս պահին։

- Ոչ, սա ուղղակի քննարկում է։

- «Չորրորդ իշխանությունն» էր պատասխանել Ձեր հարցազրույցին, գրել են․ «Ու այս մարդը մի ամբողջ թեմի առաջնորդ է» եւ այլն:

- Ուրեմն բավական լուրջ է վիճակս, ուրեմն փողոց դուրս չգամ այլեւս։

- Դե ոչինչ, բոլոր կողմերից էլ կլինեն սուր ելույթներ։ Իսկ ո՞ւմ էր պետք խորհրդապահական հանդիպման մանրամասները բացահայտելը, լուրեր շրջանառելը։ Իրոք, տպավորություն է, որ ուզում են, որ ոչ մի բան չլինի։

- Իհարկե, ուզում են, որ ոչ մի բան էլ չլինի։ Դա ուզողը մեկ հոգի պետք է լինի, ու իշխանության ներկայացուցիչները պետք է ուզեն, ուրիշ ո՞վ պետք է ուզի։

Կա՞ն արդյոք հակասություններ եպիսկոպոսների ու Ամենայն հայոց կաթողիկոսի միջեւ, այլ բարձրաստիճան հոգեւորականներ նույնպես չեն շտապում բացահայտել։ «Շրջանառվող այդ լուրերն անհեթեթություն եմ համարում։ Կարող եմ ասել, որ երկրի առաջ ծառացած մարտահրավերները լուծելու համար որեւէ եկեղեցական չի կարող զլանալ՝ իր ներգրավվածությունն ունենալ»,- ասում է Դիվանապետը՝ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ նշելով նաեւ, որ կաթողիկոսի հանդիպումները փակ ռեժիմով են ընթանում, եւ որեւէ տեղեկության ինքը չի տիրապետում։ Հարցին՝ իսկ ինքն անձնապես ի՞նչ է կարծում՝ պե՞տք է ստորագրենք փաստաթուղթ Թուրքիայի, Ադրբեջանի հետ, Արշակ Սրբազանը պատասխանեց․ «Քաղաքական գործընթացները չափազանց վատ սցենարով են ընթանում հատկապես 44-օրյա պատերազմից հետո։ Տարբեր քաղաքական գործիչներ տարբեր հանգուցալուծում են կանխագուշակում։ Ես միայն կարող եմ ասել, որ մենք պետք է բոլոր ջանքերը ներդնենք կոնսոլիդացվելու համար, բոլոր միջոցներն օգտագործենք, որպեսզի կանխենք արհավիրքը»։

Կանխել արհավիրքը․ սա բոլորն են նշում՝ նախկին նախագահները, եկեղեցին։ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին հարցրինք, թե հավատո՞ւմ է, որ նախագահների ու եկեղեցու միջեւ հանդիպումները դրական արդյունք կունենան։ «Հուսանք եւ սպասենք։ Այո, եղել են տարբեր դիրքորոշումներ, որոնք գալիս, ինչ-որ տեղ հատվում են, բայց միեւնույն ժամանակ էլ նախագահներն իրենք ցանկություն են հայտնել ու հետեւողական են գտնվել, որ այս հանդիպումները շարունակվեն»,- ասաց նա։

- Բայց տեսակետները կարծես չեն հատվում։ Ավելի ճիշտ՝ հատվում են միայն մեկ կետում, որ, այո, պետք է լուծել ճգնաժամը։ Ձեր կարծիքով, ո՞րն է ճանապարհը, պե՞տք է կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրել։

- Ես միշտ ասել եմ, որ պատերազմը խելագարի գործ է, բայց անպատիվ խաղաղությունն էլ է խելագարի գործ։ Մենք իրավունք չունենք անպատիվ, ստորացած վիճակով, պայմաններով ու թելադրանքով որեւէ կերպ խաղաղություն կնքելու։ Խաղաղությունը չպետք է բացակայի մեր օրակարգից, բայց ինչպե՞ս․ սա է հարցը։

- Ի՞նչ եք կարծում՝ եպիսկոպոսները եւ կաթողիկոսարանը համերա՞շխ են, համակարծի՞ք են։

- Հիմնականում՝ այո։

Փաստորեն, եթե իրոք Ամենայն հայոց կաթողիկոսը համամիտ է Տեր-Պետրոսյանի հետ, որը պատահական չէ, որ Հանրայինի եթերում գովաբանում ու կոմպլիմենտներ էր ասում Վեհափառի հասցեին, ապա նկատենք, որ ակտիվ եպիսկոպոսները տրամագծորեն այլ կարծիքի են։ Ստացվում է, որ Գարեգին Բ-ն ոչ մեկի հետ անկեղծ չէ։ Առաջին նախագահին ցույց է տալիս, որ նրա կողքին է, եպիսկոպոսների առաջ այլ խաղ է տանում։ Իսկ եթե իսկապես նաեւ Փաշինյանի հետ է շփվում, ուրեմն գործ ունենք երկակի խաղի հետ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 348 անգամ
Լրահոս
Երբ է այս ամենը վերջանալու (video) 34-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը Ադրբեջանում պետական մակարդակով Հայաստանի դեմ մշակվում է անթաքույց զավթnղական ծրագիր․ ադրբեջանագետ «Սուր էկզոգեն թունավորում»-ով «Սիսիան» բկ են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, որոնցից 3-ը` անչափահաս Ռեժիմի արշավանքը Եկեղեցու նկատմամբ մնացել է կոկորդներին․ Տիգրան Աբրահամյան Արտակարգ․ ավտոմեքենա է այրվել Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր. «Ժողովուրդ» Երևանի կոնյակի գործարանը ապահովվում է Գեղամ Գևորգյանի առողջապահական ապահովագրությունը. «Ժողովուրդ» Ամեն ինչ չափ ու սահման ունի. մի՛ փորձեք առնվազն ինքներդ ձեզ խաբել. «Փաստ» Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ» Փաշինյանի դիսկոտեկի մասսովկան ապահովել են տարեց պատգամավորները. «Հրապարակ» Վեհափառին կալանավորելու սպառնալիք-մեսիջներ են փոխանցում Մայր Աթոռին. «Հրապարակ» Ինչպես են թույլ տվել ԲԿ-ում պատարագ մատուցել. «Հրապարակ» Հները չկառուցած՝ նոր խոստումեր են տալու. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են. «Ժողովուրդ» Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. «Փաստ» Ի՞նչ աղմուկ է «Արարատ 73» ֆիլմի շուրջ. «Ժողովուրդ» Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը՝ Փաշինյանին «փոշիով» չաջակցելու համար. «Հրապարակ» Ազգային ժողովի պատվերով 4 մլն դրամի տիկնիկային ներկայացումներ են կազմակերպվել «Մեզ թվաց՝ երկրաշարժ ա, ուժեղ ցնցվեց շենքը». փլուզում Վարդաշենի վթարային շենքում Ինչ է պակասում հավաքական ընդդիմությանը․ Արմեն Աշոտյան Մեզ համար այս հարցը փակված է․ Զելենսկի Արտառոց դեպք՝ Երևանում․ բուժառուներին հրաժարվում են ընդունել հիվանդանոցում ՌԴ ՊՆ-ն հայտնել է «Իսկանդեր» հրթիռներով HIMARS և С-300 հրթիռների ոչնչացման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am