ՔՊ-ի հետ փակ նիստին Փաշինյանը ցիտել է Քոչարյանին ու Տեր-Պետրոսյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 28-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողով էր գնացել՝ թիմակիցների՝ «Քաղպայմանագրի» պատգամավորների հետ հանդիպելու եւ հաշվետվություն ներկայացնելու արեւմտյան գործընկերների հետ իր վերջին բանակցությունների, այցերի վերաբերյալ։ Նա իր հետ խորհրդարան է տարել նաեւ արտգործնախարար Արարատ Միրզոյանին, ինչպես նաեւ անկուսակցական փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ով, ի դեպ, ինչպես մեզ փոխանցեցին, հանդիպմանը մասնակցել է դիտորդի կարգավիճակով, երբեմն-երբեմն միայն Փաշինյանին ինչ-ինչ հարցերի վերաբերյալ հուշումներ անելով։

Վարչապետը նախ թիմակիցներին է ներկայացրել Հայաստանում առկա իրավիճակը եւ արտաքին կենտրոնների դիրքորոշումները՝ արձանագրելով, որ բարդ եւ պայթյունավտանգ ժամանակներ ենք ապրում։ Եվ ամենակարեւորը՝ հիասթափեցրել է նրանց, ովքեր մեծամեծ հույսեր էին կապում Արեւմուտքի եւ հատկապես ԱՄՆ-ի հետ՝ ակնկալելով վերջիններիս աջակցությունը, ինչն էլ թույլ կտար վերջնականապես դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց, դադարեցնել Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ մաս կազմել արեւմտյան աշխարհին։

Նիկոլ Փաշինյանն անկեղծացել է, որ արեւմտյան պաշտոնյաներն ավելի կտրուկ հայտարարություններ են անում, քան հակված են նույնպիսի քայլեր անելու։ Խոստովանել է՝ դիցուք, մեր ակնկալիքները հիմնականում զենքի ու Ադրբեջանի նկատմամբ սանկցիաների տեսքով են, սակայն վերջինն անիրատեսական է, իսկ Հայաստանին զենք վաճառելու ԱՄՆ-ի պատրաստակամությունն էլ անորոշ է․ եթե լավագույն դեպքում գործընթացը հաջողությամբ պսակվի, ապա դա երկարատեւ պրոցես է, իսկ ժամանակը մեր օգտին չի աշխատում։

Այդուհանդերձ, սա չի նշանակում, որ պետք է կրկին ինքնամոռաց նետվենք Ռուսաստանի գիրկը եւ ենթարկվենք նրա կամայականություններին՝ ասել է Փաշինյանն ու այս համատեքստում ցիտել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ասելով, որ անգամ նրա պես ռուսամոլն է բարձրաձայնում ՌԴ-ի՝ մեր նկատմամբ պարտավորությունների թերացման մասին։ Ավելի ուշ՝ մեկ ուրիշ դրվագով էլ մեջբերել է Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը՝ կրկին Ռուսաստանի դիրքերի թուլացման հետ կապված։ Փաշինյանն ասել է, որ անհրաժեշտ է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարել եւ չվախենալ դրանից․ եթե պետք է, քննադատել ՌԴ-ին, եթե չօգնեն՝ Արեւմուտքին։

ՔՊ-ի արեւմտամետներն առիթը բաց չեն թողել՝ ընդվզելու Փաշինյանի դեմ։ Իհարկե, դա արել են հարցադրումների տեսքով․ իսկ գուցե ԱՄՆ-ն պահանջում է, որ դո՞ւրս գանք ՀԱՊԿ-ից, եւ դա՞ է մեզ աջակցելու նախապայմանը՝ ասել են նրանք։ Սակայն Փաշինյանը պատասխանել է, որ նման հրապարակային պահանջ չի ներկայացվում, գուցե ակնարկներ արվում են, բայց դրանց պետք չէ շատ լուրջ վերաբերվել, քանի որ, չնայած այդ կառույցի անգործությանը, ՀԱՊԿ-ից դուրս գալը կարող է շատ ծանր հետեւանքների հանգեցնել։

Ներկաները Փաշինյանի «մանթրաժ» վիճակից հասկացել են, որ իրավիճակն իսկապես ծանր է, եւ լարախաղացությամբ այսքան տարի գոյատեւած վարչապետն անգամ մոլորված է։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Փաշինյանն ասել է՝ կողմերի դիրքորոշումը չի փոխվել, Արեւմուտքը կրկին պահանջում է անհապաղ ստորագրել պայմանագիրը՝ հրաժարվելով Արցախից եւ ճանապարհների ապաշրջափակման մասին պայմանավորվածությամբ, իսկ «Մեղրիի միջանցք» կամ «ճանապարհ» կոչվածը կլինի հայկական վերահսկողության ներքո։ Ռուսաստանը հնարավորինս փորձում է ձգել պայմանագրի ստորագրումը, քանի որ դրանով կկորցնի Արցախում վերահսկողությունը։ Կամ էլ՝ եթե ստորագրվի, ապա պայմանագրում նշվի, որ Արցախի կարգավիճակի հարցը թողնվում է հետագա բանակցություններին, ինչին կտրականապես դեմ է Ադրբեջանը։

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 481 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am