ՀՖՖ-ն ավելի մեղավոր է, քան Կապարոսը

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Հերթական անհաջողություններից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնեց, որ իսպանացի մարզիչ, 66-ամյա Խոակին Կապարոսն այլեւս ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչը չէ՝ Կապարոսն ու ֆեդերացիան երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը երեկ հանդիպել է Կապարոսի հետ, քննարկել հավաքականի այս տարվա ելույթները։ Մինչ ՀՖՖ-ն պնդում է, թե պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ է խզվել, Կապարոսի վերջին ասուլիսը հակառակն է ապացուցում։ Նա նշել էր, որ ինքը պայմանագիր ունի մինչեւ նոյեմբերի 30-ը, այսինքն՝ միայն դրանից հետո պարզ կլինի իր ապագան։ ՀՖՖ մեր աղբյուրները պնդում են, որ ֆեդերացիայի նախագահն ու փոխնախագահը հասկացել են, որ իրենց հեռանալու ժամանակը եւս եկել է, ուստի Կապարոսին հեռացնելով՝ ուզում են ջրից չոր դուրս գալ, շարունակել պաշտոնավարել։ Գրել էինք, որ 5 անընդմեջ պարտությունից հետո երկրպագուների շրջանում բողոքի ալիք է բարձրացել, ֆուտբոլասերներն այս խայտառակության մեղավոր են համարում հավասարապես Կապարոսին եւ ՀՖՖ ղեկավար կազմին։ «Էդ Կապարոսին ովքե՞ր են բերել, ովքե՞ր են նշանակել, չե՞ք հիշում»,- Ուկրաինային խոշոր հաշվով զիջելուց հետո ասում էր երկրպագուներից մեկը։ Նշենք, որ Կապարոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ իր պատմության մեջ հաղթեց պաշտոնական մրցաշարում՝ գրավելով առաջին տեղը Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբում: Նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականն ունեցավ իր պատմության ամենաերկար անպարտելի շարքը՝ 9 խաղ: Իսկ եթե նա իսկապես մեղավոր է եւ այս ընթացքում ահռելի աշխատավարձ ստանալով, ըստ լուրերի՝ տարեկան մոտ 1,3 մլն եվրո, գումարած պարգեւավճարները, կեցությունը, Իսպանիա մեկնելու ծախսերը՝ ՀՖՖ-ի վրա, ապա ոչ թե պետք է հանգիստ հեռանա, այլ պատասխան տա՝ ՀՖՖ ղեկավարների հետ միասին։

 

դիտվել է 274 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am