ԿԸՀ նախագահի պաշտոնի նշաձողն իջեցրել են՝ հանուն Վահագն Հովակիմյանի

«Հրապարակ» թերթը գրում է.

-ն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում պատրաստվում է առաջադրել պատգամավոր Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։ Սակայն ամիսներ առաջ Հովակիմյանը չէր բավարարում ԿԸՀ անդամին ներկայացվող պահանջները։ Իսկ ԿԸՀ նախագահին ու անդամին ընտրում է ԱԺ-ն, եւ թեկնածուները պիտի համապատասխանեն նույն չափանիշներին։ Ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է ԿԸՀ անդամին ներկայացվող պահանջները, որոնց Հովակիմյանը չի համապատասխանում։ Սակայն պարզվում է՝ նրան ԿԸՀ նախագահ դարձնելու համար այդ պահանջները նվազեցրել են։ Օրենքը, այսպես ասած, համապատասխանեցրել են Վահագն Հովակիմյանին, ում ժամանակին Նիկոլ Փաշինյանը համարում էր չկայացած լրագրող։ Հիմա, պարզվում է, այն մարդը, ով չի կարողացել լրագրող աշխատել, կարողանալու է ԿԸՀ նախագահի պատասխանատու պաշտոնը զբաղեցնել, եւ հանուն նրա անգամ օրենքն են փոխում։

Ըստ հին չափանիշների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կարող էր ընտրվել յուրաքանչյուր ոք, ով ուներ «Բարձրագույն իրավաբանական կրթություն եւ վերջին 5 տարում առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ»։ Վահագն Հովակիմյանի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի, ապա նաեւ՝ փիլիսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետում։ Մասնագիտական աշխատանքի ստաժ չունի, քանի որ վերջին 4 տարում եղել է ԱԺ պատգամավոր, իսկ մինչ այդ էլ՝ Երեւանի ավագանու անդամ։ Մյուս պահանջը՝ «Իրավունքի ոլորտում գիտական աստիճան եւ վերջին 5 տարում առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ»։

Հովակիմյանը ոչ միայն իրավունքի, այլեւ ոչ մի ոլորտում չունի գիտական աստիճան։ Կասկածելի է նաեւ այն, թե արդյոք ընդհանրապես ունի՞ բարձրագույն կրթություն, քանի որ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում նա սովորել է 1 տարի, այսինքն՝ չի ավարտել, իսկ մյուս ֆակուլտետը՝ «փիլիսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության», գոյություն չի ունեցել։

Միակ դիպլոմը, որ Հովակիմյանն ունի, Երեւանի Մովսես Խորենացու անվան մասնավոր համալսարանի տված դիպլոմն է, որտեղ ընդունվել է իրավագիտության ֆակուլտետ՝ հեռակա ուսուցմամբ, ընդ որում՝ այդ ֆակուլտետ է ընդունվել 2018 թվականին։ ԿԸՀ անդամին ներկայացվող մյուս պահանջներն էին․ «Բարձրագույն կրթություն եւ վերջին 10 տարում պետական մարմիններում առնվազն 5 տարվա հանրային ծառայության աշխատանքային ստաժ կամ բարձրագույն կրթություն եւ վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում 3 տարվա աշխատանքային փորձ կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ»։
Ինչպես նշեցինք, Հովակիմյանը վերջին 4 տարում պատգամավոր է եղել, իսկ դրանից առաջ էլ՝ Երեւանի ավագանու անդամ։ Նա մշտապես գործող ընտրական հանձնաժողովում երբեւէ չի աշխատել։ Ընտրական օրենսգրքի 2022 թ․ հուլիսի 22-ին ուժի մեջ մտած փոփոխություններով, այս բոլոր պահանջները վերացվել են, եւ ընդամենը հետեւյալ պահանջն է ներկայացվել ԿԸՀ անդամին․ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող եւ պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք»։

Փաստորեն ստացվում է, որ այս իշխանությունների օրոք եթե ՔՊ-ականը պաշտոնին չի համապատասխանում, ապա պաշտոնն է նրան համապատասխանեցվում, ինչն էլ արել են, որ Վահագն Հովակիմյանին նշանակեն ԿԸՀ նախագահ, եւ հաջորդ ընտրություններում, առհասարակ, ՔՊ-ն որեւէ խնդիր չունենա։

դիտվել է 254 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am