Արագածոտնի մարզում մահվան ելքով ողբերգական ավտովթարի հեղինակը ոստիկանության գնդապետի 26-ամյա որդին է.մանրամասներ

Shamshyan.com-ը գրում է.այսօր՝ օգոստոսի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Սարգիս Դադոյանի որոշմամբ, ձերբակալվել է Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ, 26-ամյա Սուրեն Սամվելի Ջեյրանյանը: Վերջինս կասկածվում է երեկ՝ օգոստոսի 4-ին, Աշտարակ-Երևան ավտոճանապարհին իր վարած Volkswagen Passat 99 ՍՏ 399 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս, Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 36-ամյա Գեղամ Սարգսյանի վարած ՎԱԶ-2121 մակնիշի 34 GG 889 համարանիշի ավտոմեքենային բախվելու և դրա հետևանքով «Նիվայի» վարորդի մահվան պատճառ դառնալու, իսկ վարորդի 4-ամյա տղային մարմնական վնասվածքներ պատճառելու, նրանց անօգնական թողնելու և դեպքի վայրից փախնելու մեջ: Դեպքից հետո, արդեն իրավապահներին էր ներկայացել Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ, 61-ամյա Սամվել Ջեյրանյանը և հայտնել էր, որ Volkswagen Passat-ը ինքն էր վարել, որից հետո ինքը դիմել է ինչ որ բժշկական կենտրոն: Ս. Ջեյրանյանը նախկինում աշխատել է ՀՀ ոստիկանւթյան Կազմակերպված Հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների (ԲԽՍՍ) վարչության պետ, և կոչումով գնդապետ Սամվել Ջեյրանյանին թվացել է, որ քննիչները իր ասածը «հալած յուղի» տեղ կընդունեն և կուտեն իր տված «կուտը», սակայն Կոտայքի մարզի քննիչները կարճ ժամանակում իրականությունը ջրի երես հանեցին ու հայր և որդի Ջեյրանյանները՝ տեսնելով, որ քննիչներն իրենց «կուտը» չկերան, գլխիկոր ներկայացան Կոտայքի մարզային քննչական վարչություն: Փաստի առթիվ քննիչ Ս. Դադոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը) հատկանիշներով:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am