Ջարդ են կազմակերպել և բողոքում են
Երեկ մի քանի ժամ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին գյուղի վարչական տարածքում։Գյուղացիները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և հայտարարում են, որ մինչև դեպքի վայր չժամանի վարչապետ Կարեն Կարապետյանը, իրենք ճանապարհը չեն բացի։ Նրանք նման քայլի դիմել էին այն բանից հետո, երբ կառավարությունը հանձնարարել էրոստիկանությանը, որպեսզի արգելեն՝ գյուղացիները անտառներից վառելափայտ տեղափոխեն, ինչն էլ առաջացրել է գյուղացիների զայրույթը և ի նշան բողոքի՝ նրանք դիմել են այս քայլին։ Մեր ունեցած տեղեկություններով , գյուղացիներին արգելել էին մուտք գործել Դիլիջան Ազգային պարկի տարածք ,քանի որ վերջիններիս՝պարկին հասցված վնասը բավականին մեծ է:Նրանք կտրել և տեղափոխել են 360-370 մեքենա վառելափայտ,որը կազմում է մոտավորապես 300 խորանարդ մետր:
